• Latest news

Երիտասարդների համար կորոնավիրուսը կարող է կաթվածներից վտանգավոր լինել

12 սեպտեմբերի, 2020  12:55

Երիտասարդների համար կորոնավիրուսը կարող է կաթվածներից վտանգավոր լինել: Նման եզրակացության են եկել Բոսթոնի Brigham and Women’s Hospital-ի գիտնականները:

Ինչպես հայտնում է Foxnews.com-ը, նոր հետազոտության շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են կորոնավիրուսով վարակված 781 000 պացիենտների տվյալները ապրիլի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում: Նրանց 34 տոկոսը 18-34 տարեկան երիտասարդներ են եղել: Յուրաքանչյուր չորրորդ պացիենտի մոտ եղել է մորբիդային ճարպակալում, 16%-ի մոտ՝ հիպերտոնիա, 18%-ի մոտ՝ շաքարային դիաբետ:

Որոշների մոտ եղել են նաեւ կորոնավիրուսի ծանր ընթացքի ռիսկեր: Չնայած նրան, որ երիտասարդների շրջանում հոսպիտալային մահացությունը ցածր է եղել, քան տարեցների մոտ, այն 2 անգամ գերազանցել է սուր միոկարդի ինֆարկտով հոսպիտալացված երիտասարդների շրջանում մահացության ցուցանիշները:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է