• Latest news

Որ դեղամիջոցները կարող են նպաստել դաշտանադադարի ժամանակ քաշի ավելացմանը

14 սեպտեմբերի, 2020  23:21

Շատ կանանց մոտ դաշտանադադարից հետո սկսում է որովայնի խոռոչում ճարպ կուտակվել: Այս ճարպը համարվում է մի շարք հիվանդությունների, առաջին հերթին՝ շաքարախտի եւ սրտային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն: Նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Menopause ամսագրում, ցույց է տվել, որ այս անառողջ ճարպային զանգվածի որոշ մասի համար կարող են մեղավոր լինել դեղամիջոցները, որոնք կանայք օգտագործում են դաշտանադադարից հետո։

Հետազոտության համաձայն, քաշի անցանկալի ավելացումը շաքարախտի, ծանր բորբոքումների, հիպերտոնիայի եւ դեպրեսիայի բուժման համար նախատեսված բազմաթիվ դեղամիջոցների կողմնակի ազդեցություն է: Խոսքը բետա-բլոկատորների խմբի դեղամիջոցների, կորտիկոստերոիդների, հակադեպրեսանտների, ինչպես նաեւ ինսուլինի մասին է: Հաճախ այդ դեղամիջոցները ստիպված են ընդունել արդեն ավելորդ քաշ ունեցող կանայք:

Գիտնականները վերլուծել են Women's Health Initiative խոշոր հետազոտության տվյալները՝ 3 տարվա ընթացքում ուշադրություն դարձնելով մարմնի զանգվածն ավելացնող դեղամիջոցների ընդունման եւ փորձարկման մասնակիցների քաշի դինամիկայի միջեւ կապին։

Ինչպես պարզվել է, նշված խմբերից թեկուզ մեկ դեղամիջոցի ընդունումը իսկապես կապված է քաշի եւ իրանի շրջագծի մեծացման հետ: Երկու ցուցանիշներն էլ աճել են ընդունած դեղամիջոցների քանակի աճի հետ: Հետազոտության ընթացքում քաշի ավելացման ամենամեծ ռիսկը եղել է նրանց մոտ, ովքեր հակադեպրեսանտներ կամ ինսուլին են ընդունել, կամ բետա-բլոկատորների եւ հակադեպրեսանտների համադրություն:

Գիտնականների խոսքերով՝ այս հետազոտության արդյունքները առաջին հերթին կարեւոր են բժիշկների համար՝ նրանց խորհուրդ է տրվում դաշտանադադարին հասած կանանց համար շատ մանրամասն ընտրել դեղամիջոցները: Առաջին հերթին պետք է համոզվել, որ պացիենտին հենց այդ դեղերն են անհրաժեշտ (որոնք, որպես կողմնակի ազդեցություն, նպաստում են ճարպի կուտակմանը), թե դրանք կարող են փոխարինվել ավելի անվտանգ անալոգերով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։