• Latest news

Նույնիսկ քաշի աննշան կորուստը մեծ օգուտներ է բերում առողջությանը․ մասնագետներ

15 սեպտեմբերի, 2020  22:11

Ճարպակալմամբ տառապող մարդու համար նույնիսկ քաշի ընդամենը 5%-ը կորցնելը թույլ կտա ամրապնդել առողջությունը, իսկ 13%-ով նիհարելը զգալիորեն կնվազեցնի մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը: Այս մասին մասնագետները հայտարարել են Եվրոպական եւ համաշխարհային կոնգրեսում, որը նվիրված էր ճարպակալմանը։

Ինչպես հայտնում է The Washington Post-ը, 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը առնվազն 42%-ով քիչ է այն մարդկանց շրջանում, ովքեր ճարպակալում են ունեցել, բայց հետագայում կորցրել են իրենց քաշի 13%-ը:

Այս եզրակացությունը հնչել է 552 953 միջին տարիքի այն մարդկանց 8-ամյա տվյալների ուսումնասիրության արդյունքներով, ովքեր գեր են եղել եւ կանխամտածված նիհարել են: Պարզվել է, որ քաշի 13%-ը կորցնելը նաեւ 25%-ով նվազեցրել է հիպերտոնիայի եւ քնի ապնոեի զարգացման ռիսկը: Բարձր խոլեստերինի ռիսկը նվազել է 22%-ով, իսկ օստեոարթրիտինը` 20%-ով:

Ճարպակալումը, որի ժամանակ օրգանիզմում կուտակվում է ճարպի չափազանց մեծ քանակություն, առողջության համար, անկասկած, վտանգ է ներկայացնում: Այն հաճախ ախտորոշվում է մարդու մարմնի զանգվածի ինդեքսով: Ճարպակալման բուժումը սովորաբար սկսվում է համեստ, բայց իրատեսական նպատակից` 5-10% քաշի կորուստ (90,7 կիլոգրամ քաշ ունեցող մարդու համար դա կլինի 4,5-9 կիլոգրամ): Այդպիսի արդյունքի կարելի է հասնել սննդային սովորությունները փոխելու եւ ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելու շնորհիվ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է