Ազգային հետազոտական միջուկային «ՄԻՖԻ» համալսարանի եւ Ի.Մ. Սեչենովի անվան բժշկական համալսարանի գիտնականներն առաջարկել են արգանդի վզիկի քաղցկեղի նոր ախտորոշում եւ բուժում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սովորաբար արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման համար կատարվում է բիոպսիա, սակայն դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ, ներառյալ՝ արնահոսություն: Դրա փոխարեն մասնագետներն առաջարկում են ոչ ինվազիվ ֆլուրոսցենտային ախտորոշում: Պացիենտի արյան մեջ ներարկվում է լուսազգայուն նյութ, որը կուտակվում է քաղցկեղային բջիջներում: Այդ բջիջները կարելի է տեսնել հաջորդ ճառագայթման ժամանակ եւ ոչնչացնել դրանք:
Այդ մեթոդը հաջողությամբ փորձարկել են 10 պացիենտի վրա, որոնց մոտ հաստատվել են «լեյկոպլակիա» եւ «արգանդի վզիկի դիսպլազիա»:
Ֆոտոդինամիկ թերապիայի մեթոդը հեռանկարում կարելի է կատարելագործել՝ բուժման տակտիկան ժամանակին փոխելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր