• Latest news

Ինչպե՞ս մաքրել բնակարանը՝ ծխախոտի ծխի մնացորդներից ազատվելու համար

20 սեպտեմբերի, 2020  16:46

Հավանաբար, լսել եք այնպիսի երեւույթի մասին, ինչպիսին է երրորդական ծխելը, երբ ծխախոտի ծխի մնացորդները մնում են տարածքի պատերի ու կահույքի վրա: Այդ մնացորդներից դժվար է ազատվել, եւ դրանք դեռ երկար ժամանակ ազդում են մարդու առողջության վրա:

Այժմ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, երբ մարդիկ տանն են մնում, բնակարաններում ծխելու խնդիրը հատկապես ակտուալ է:

Գիտնականները փորձարկել են բնակարանների մաքրման տարբեր մոտեցումներ եւ ձեւավորել կանոններ, որոնք նվազեցնում են մարդկանց վրա երրորդական ծխելու ազդեցությունը: Նրանց հետազոտության մասին զեկույցը հրապարակվել է Nicotine and Tobacco Research-ում, հաղորդում է Medportal.ru-ն:

Նոր հետազոտության մեջ գիտնականներն օգտագործել են մաքրման 3 ռեժիմ՝

  • չոր մաքրում, ներառյալ՝ փոշեհանում, մեկ ամսից՝ խոնավ մաքրում,
  • նախ խոնավ մաքրում, ապա մեկ ամսից՝ չոր մաքրում եւ
  • մաքրման երկու տեսակները մեկ օրում:

Նիկոտինային աղտոտման առկայության բնակարանների թեստավորումն անցկացվել է մաքրումից առաջ, դրանից անմիջապես հետո եւ 3 ամիս անց: Հետաքրքիր է, որ բոլոր 3 դեպքերում այդ աղտոտումն անմիջապես նվազեցել է մաքրումից հետո: Այդ մակարդակով այն կրկին բարձրացել է 3 ամիս անց:

Հիմնվելով այդ տվյալների վրա՝ հետազոտության հեղինակները ձեւավորել են 2 կանոն, որոնք անհրաժեշտ է հետեւել.

  • Անհրաժեշտ է հնարավորինս պահպանել բնակարանում փոշու ցածր մակարդակը
  • Մակերեսները պետք է մաքսիմալ մաքուր պահել: Մշտական մաքրումը կարող է ընտանիքին պաշտպանել բնակարանում նիկոտինի մնացորդներից: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է