• Latest news

Քանի՞ մարդ աշխարհում կորոնավիրուսի դեմ իմունիտետ ունի

21 սեպտեմբերի, 2020  20:54

SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ խաչաձեւ իմունիտետով մարդիկ կարող են լինել ավելի շատ, քան նախկինում կարծում էին: Երկրագնդի բնակչության շուրջ 20-50%-ը կարող է անընկալունակ լինել COVID-19-ի հանդեպ: Այս մասին հաղորդվում է The British Medical Journal-ում հրապարակված հոդվածում:

Lenta.ru-ն հայտնում է, որ 2015-2018 թթ․ ԱՄՆ-ում վերցված դոնորական արյան նմուշների կեսը պարունակել է SARS-CoV-2-ի նկատմամբ ռեակտիվ T-բջիջներ: Իմունային համակարգի ռեակտիվությունը հայտնաբերվել է նաեւ Նիդեռլանդներում 10 մարդուց 2-ի մոտ, ովքեր երբեք չեն վարակվել կորոնավիրուսով: Գերմանիայում ռեակտիվ T-բջիջները հայտնաբերվել են SARS-CoV-2-ի հանդեպ սերոնեգատիվ առողջ 68 դոնորներից 23-ի մոտ: Կորոնավիրուսի իմունիտետը, որը հենց կորոնավիրուսից չի առաջացել, նաեւ հայտնաբերվել է Սինգապուրում, Մեծ Բրիտանիայում եւ Շվեդիայում:

Հետազոտողների կարծիքով՝ այս երեւույթի պատճառ կարող են լինել սովորական կորոնավիրուսները, որոնք սեզոնային մրսածություն են առաջացնում: Այս դեպքում ձեւավորվում է խաչաձեւ իմունիտետ, երբ պաթոգենը նպաստում է ազգակից պաթոգենի նկատմամբ իմունային պատասխանի զարգացմանը:

Մի շարք գիտնականներ ենթադրում են, թե ռեակտիվության որոշ դեպքեր կարող են առաջանալ անհայտ ծագմամբ կորոնավիրուսների պատճառով, որոնք, որպես կանոն, վարակում են կենդանիներին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել