• Latest news

Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 18-րդ միջազգային համաժողովն անցկացվում է առցանց

23 սեպտեմբերի, 2020  16:30

Այսօր, սեպտեմբերի 23-ին «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը կհայտարարեն 18-րդ միջազգային համաժողովի մեկնարկը, որը կազմակերպել են ՀՀ առողջապահության նախարարության, Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի եւ ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ գործակցությամբ:

Համավարակով պայմանավորված՝ միջազգային համաժողովը կանցկացվի առցանց, ինչը նոր հնարավորություն կտա՝ առավել ընդլայնելու նախորդ տարիների մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը՝ ընդգրկելով նոր երկրներ: Առցանց հարթակի շնորհիվ համաժողովին ներկայացված նյութերը հետագայում եւս հասանելի կլինեն մասնագիտական շրջանակի համար:

Սեպտեմբերի 23-30-ը կանցկացվի համաժողովի՝ ակնաբուժությանը նվիրված մասը: Առաջին օրը տեղի կունենա Հայկական ակնաբուժության նախագծի եւ գործընկերների կազմակերպած վիտրեոռետինալ փորձագիտական խորհրդաժողովը: Այս՝ փորձագիտական խորհրդաժողովի ձեւաչափով արդեն երկրորդ տարին անցկացվող միջոցառմանը համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետները հայ գործընկերների հետ կներկայացնեն ցանցաթաղանթի հիվանդությունների բուժման արդի մոտեցումները եւ կքննարկեն ոլորտի խնդիրները:

Համաժողովի յուրաքանչյուր օր նվիրված կլինի մեկ ուղղության:

  • գլաուկոմա (սեպտեմբերի 24),
  • նեյրո-օրբիտալ ակնաբուժություն եւ օկուլոպլաստիկա (սեպտեմբերի 25),
  • եղջերաթաղանթի հիվանդություններ (սեպտեմբերի 26),
  • ցանցաթաղանթի հիվանդություններ (սեպտեմբերի 28),
  • ռեֆրակցիոն վիրաբուժություն (սեպտեմբերի 29),
  • մանկական ակնաբուժություն (սեպտեմբերի 30):

Համաժողովին ելույթներով հանդես կգան վերոհիշյալ ոլորտների մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության եւ այլ երկրների համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից:

Առցանց համաժողովին ելույթներից բացի կկազմակերպվեն նաեւ նեղ մասնագիտական քննարկումներ, որոնք կվարեն հայ եւ արտասահմանցի գործընկերները:

Համաժողովի երկրորդ մասը՝ նվիրված նեոնատոլոգիային եւ մանկաբուժությանը, կկազմակերպվի հոկտեմբերի երկրորդ կեսին:

Մասնակցության եւ գրանցման համար անհրաժեշտ քայլերը.
1. Ստեղծեք անձնական հաշիվը Moodle հարթակում՝ https://www.learnwithopen.org/ ;
Աջակցող տեսագրություն՝ https://drive.google.com/.../1A6VdcKv7U1nkuwnQd.../view (ձայնը առկա չէ);
2. Գրանցվեք վեբինարում՝ https://us02web.zoom.us/.../reg.../WN_0e6b-6S1QRSXXLX-EWBhrg
Աջակցող տեսագրություն՝ https://drive.google.com/.../1SXjCAU00XaTqJTp3j8JDvG.../view
3. Գրանցվեք Zoom հարթակում` https://zoom.us/
Խնդրում ենք ուշադրություն դարձնել ներբեռնվող Zoom հավելվածի տարբերակին: Պետք է լինի 5.2.1 (կամ ավելի բարձր) տարբերակը, որպեսզի կարողանաք օգտվել Zoom հարթակի բոլոր ֆունկցիաներից։

Բջջային հեռախոսով համաժողովին միանալու դեպքում կարող եք օգտագործել հետեւյալ Webinar ID: 894 35 66 47 39

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։