• Latest news

Արժե՞ արդյոք հրաժարվել շաքարից՝ հօգուտ ֆրուկտոզայի

27 սեպտեմբերի, 2020  20:16

Շաքարի վնասակարության մասին գիտեն եթե ոչ բոլորը, ապա առնվազն շատերը: Սակայն արժե՞ այն փոխարինել քաղցրացուցիչներով, օրինակ, ֆրուկտոզայով:

Բժիշկ Իրինա Կովալյովան պնդում է, որ ամեն ինչ բնավ պարզ չէ, ինչպես կարող է թվալ, հաղորդում է Medportal.ru-ն:

«Նրանց, ովքեր համարում են, որ քաղցրացուցիչները որպես տխրահռչակ «սպիտակ մահվան» առողջ այլընտրանք», սպասվում է հիասթափություն: Որոշ առումով շաքարի փոխարինիչները շատ ավելի վնասակար են»,-պնդում է մասնագետը:

Շատերին թվում է, որ ֆրուկտոզան օգտակար է, քանի որ այն «մրգային» է: Սակայն իրականում այսպես կոչված «սովորական» շաքարը կիսով չափ բաղկացած է ֆրուկտոզայից. սախարոզայի մոլեկուլն իրենից ներկայացոնւմ է գլյուկոզայի եւ ֆրուկտոզայի տանդեմ: Սակայն բջիջներ ներթափանցելու համար ֆրուկտոզան չունի ինսուլինի կարիք, ուստի դիաբետ ունեցողներին ավանդաբար խորհուրդ է տրվում օգտագործել ֆրուկտոզա սովորական շաքարի փոխարեն:

Սակայն խնդիրն այն է, որ օրգանիզմը կարող է հեշտությամբ վերածել ֆրուկտոզան գլյուկոզայի:

«Այդ ամենօրյա կենսաքիմիական մետամորֆոզը մշտապես իրականացվում է լյարդում: Ստացվում է՝ մենք ոչինչ չենք շահում այդ փոխարինումից. ֆրուկտոզան արագորեն անցնում է աղիներից դեպի արյուն, որտեղից հասնում է լյարդ եւ վերածվում գլյուկոզայի: Ածխաջրային փոխանակության խանգարում ունեցող մարդիկ երեք անգամ բարձր գին են վճարում դիաբետ ունեցողների համար քաղցրավենիքի դիմաց՝ թխվածխաբլիթներ, կոնֆետներ, ջեմ ֆրուկտոզայի հիմքով, եւ կարծում, որ դրանք վնասակար չեն: Նույն հաջողությամբ կարելի էր ուտել նույն մթերքը՝ միայն շաքարի հիմքով: Դրա օրական սահմանաչափը 80-100 գրամ է, իսկ ֆրուկտոզայի դեպքում այն կազմում է 30-50 գրամ: Ճիշտ է՝ ֆրուկտոզան շաքարից երկու անգամ քաղցր է, իսկ կալորիաները՝ գրեթե նույնաչափ են: Եթե նախկինում թեյի համար օգտագործում էիք 2 գդալ շաքար, ապա այժմ կօգտագործեք 1 գդալ ֆրուկտոզա եւ կստանաք երկու անգամ ավելի քաղցրահամ ըմպելիք. դա հրաշալի է, այնպես չէ՞: Սակայն պարզվում է՝ ֆրուկտոզայի համը կայուն չէ. տաք թեյի մեջ այն այնքան էլ քաղցրահամ չէ, ուստի ցանկություն է առաջանում եւս մեկ գդալ ավելացնել, իսկ սառը տեսքով, առավելեւս կիտրոնով՝ շատ քաղցր է: Ընդհանուր առմամբ, եթե անգամ փոխարինեք շաքարը ֆրուկտոզայով, ապա դա արեք միայն մասնակիորեն եւ հստակ հասկանալով, թե ինչի համար եք այդպես վարվում: Ֆրուկտոզայով նիհարել միանշանակ չի հաջողվի. չափազանց մեծ կալորիականություն ունի»,-պարզաբանում է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։