• Latest news

Գիտնականները պատմել են շաքարի նոր վտանգի մասին

20 հոկտեմբերի, 2020  23:34

Շաքարի օգտագործումը կարող է կապված լինել այնպիսի վիճակների հետ, ինչպիսին է Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ՈւՊՀՀ): Այս մասին հայտնում են Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:

MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն` հետազոտությունը ցույց է տվել, որ ֆրուկտոզան, որը գլյուկոզայի հետ միասին պարունակվում է շաքարի մեջ, ինչպես նաեւ միզաթթուն, որը արտադրվում է գլյուկոզայի նյութափոխանակության ընթացքում, մեծացնում են վարքի խանգարումների ռիսկը: Դա տեղի է ունենում ֆրուկտոզայի` օրգանիզմի էներգիան վատնելու հատկությամբ, ինչը մարդու մոտ սննդի որոնմանն ուղղված ռեակցիա է առաջացնում, որը նման է սոված վիճակին:

Ստացվում է, որ ֆրուկտոզան ռիսկային, իմպուլսիվ վարք, նորույթի ձգտում, որոշումների արագ կայացում եւ ագրեսիվություն է առաջացնում: Ըստ գիտնականների` այս գործընթացի գերակտիվացումը շաքարի` մեծ քանակությամբ ընդունման պատճառով կարող է իմպուլսիվ վարք առաջացնել, որը կարող է ՈւՊՀՀ, երկբեւեռ խանգարում կամ նույնիսկ ագրեսիա առաջացնել:

Ըստ գիտնականների` արեւմտյան դիետայի մեջ, որին այսօր շատերն են հետեւում, մեծ քանակությամբ շաքար կա, ինչն էլ հանգեցրել է ֆրուկտոզայի ընդունման կտրուկ աճին: Բայց հարկ է հիշել, որ շաքարը կարող է ագրեսիա հրահրող գործոններից միայն մեկը լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել