• Latest news

Գիտնականները նշել են 2019 թվականին գրեթե կես միլիոն երեխաների մահվան պատճառը

21 հոկտեմբերի, 2020  21:26

Օդի աղտոտվածությունը դարձել է 2019 թվականին ամբողջ աշխարհում գրեթե կես միլիոն երեխաների մահվան պատճառը: Այս մասին հայտնել են առողջության վրա ազդեցության միջազգային ինստիտուտի (Health Effects Institute) եւ առողջության գնահատման եւ ցուցանիշների ինստիտուտի (Institute for Health Metrics and Evaluation) գիտնականները՝ պատմելով գլոբալ հետազոտւոթյունների արդյունքների մասին, որոնց հետ կարելի էծանոթանալ  State of Global Air 2020 կայքում:

Զեկույցի համաձայն՝ 2019 թվականին օդի աղտոտվածությունը մահվան ռիսկն ավելացնող գործոնների թվում 4-րդ տեղում էր: Գիտնականների գնահատմամբ՝ այն հանգեցրել է վաղաժամ մահվան 6,75 մլն դեպքերի: Օդի մեջ PM2.5 մասնիկների ավելացմանը բաժին է ընկնում 4,14 մլն մահ, բնակարանային օդի աղտոտվածությանը՝ 2,31 մլն մահ:

Բացի այդ, մթնոլորտային PM2.5 մասնիկները եւ բնակարաններում օդի աղտոտվածությունը հանգեցրել են մինչեւ 1 ամսական գրեթե 500 000 երեխաների մահվան: Չնայած նրան, որ բազմաթիվ տվյալներ կան մանր դիսպերսային մասնիկների վտանգավորության մասին, վերջին տասնամյակում PM2.5 մասնիկների ազդեցության մակարդակը բարձր է մնացել կամ ավելացել է, հատկապես՝ Ասիայում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում: Օզոնի մակարդակը եւս շարունակում է աճել նախորդող նյութերի արտանետումների եւ կլիմայի փոփոխության պատճառով:

Գիտնականների խոսքով՝ մարմնի ցածր զանգվածով ծնված երեխաներն ավելի ընկալունակ են վարակների եւ թոքաբորբի նկատմամբ: Նրանց մոտ թոքերը կարող են ամբողջությամբ զարգացած չլինել, ինչն էլ նրանց խոցելի է դարձնում շնչառական օրգանների հիվանդությունների նկատմամբ, որոնք կարող են զարգանալ նաեւ օդի աղտոտվածության պատճառով: Ավելին, օդի աղտոտվածությունը նաեւ կարող է գլխուղեղի աշխատանքում խախտումների հանգեցնել:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է