• Latest news

Կանաչ թեյը եւ սուրճը օգտակար են դիաբետով մարդկանց համար․ հետազոտություն

22 հոկտեմբերի, 2020  20:21

Կանաչ թեյը եւ սուրճը կարող են օգտակար լինել դիաբետով մարդկանց համար, պարզել են Ճապոնիայի Կյուսյու համալսարանի գիտնականները։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Open Diabetes Research & Care ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել են Ճապոնիայի 4923 բնակիչներ՝ 2790 տղամարդ եւ 2133 կին։ Կամավորների միջին տարիքը կազմել է 66։ Հետազոտության մասնակիցներից գրեթե բոլորի մոտ նվազագույնը 5 տարի առաջ ախտորոշվել էր շաքարային դիաբետ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ այս ըմպելիքների ամենօրյա առատ գործածումը 63 տոկոսով նվազեցնում է 2-րդ տիպի դիաբետով մարդկանց մահվան հավանականությունը։ Առողջության համար այս ըմպելիքների օգուտը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է դրանց մեջ պարունակվող տարբեր բիոակտիվ միացություններով։

Գիտնականների խոսքով՝ կանաչ թեյի մեջ պարունակվում են մի քանի հակաօքսիդանտային եւ հակաբորբոքային միացություններ, այդ թվում՝ ֆենոլներ, տեանին եւ կոֆեին։ Դրանից բացի, սուրճի մեջ պարունակվում են մեծ թվով բիոակտիվ բաղադրիչներ, ներառյալ ֆենոլներ։ Ինչպես նշել են գիտնականները, հնարավոր է, որ այս երկու ըմպելիքների համատեղ ազդեցությունը էֆեկտն ուժեղացնում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։