• Latest news

Կորոնավիրուսը կարող է էրիթրոցիտների ոչնչացման պատճառ դառնալ. գիտնականներ

2 նոյեմբերի, 2020  23:30

Նոր SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է ազդել կարմիր ողնուղեղի վրա՝ վնասելով էրիթրոցիտները եւ խոչընդոտելով արյան նոր մարմինների ձեւավորմանը: Այս ամենը կարող է հանգեցնել գլխուղեղի, անոթների եւ ներքին օրգանների նեյրոնների վնասմանը, որոնք կարող են բախվել թթվածնի անբավարարության խնդրի հետ: Այս եզրակացությանն են հանգել Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի (Ռուսաստան) հիմնարար բժշկության դեպարտամենտի գիտնականները, ովքեր իրենց ճապոնացի գործընկերների հետ միասին վերլուծել են կորոնավիրուսից մահացած 79 հիվանդների թոքերի նմուշները:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, կորոնավիրուսի թիրախ, ըստ գիտնականների, կարող է դառնալ կարմիր ողնուղեղը, որտեղ վիրուսը վնասում է էնդոթելերը: Կարմիր արյան բջիջների մահը կարող է հանգեցնել ուղեղի, անոթների եւ ներքին օրգանների նեյրոնների վնասմանը թթվածնի բացակայության պատճառով, իսկ ծանր դեպքերում հիվանդը կարող է պոլիօրգանային անբավարարություն ունենալ:

Թոքերի արհեստական օդափոխումը նման պաթոլոգիաների դեպքում կարող է անօգուտ լինել: ՀԱԴՀ մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ նկարագրված վիճակը մեղմելու համար անհրաժեշտ է էրիթրոցիտային զանգված եւ վիտամին B12 ներարկել, սակայն վնասված կարմիր արյան բջիջների վերականգնման մեխանիզմը դեռ ուսումնասիրված չէ:

Գիտնականների խոսքերով՝ էրիթրոցիտների մահվան դեպքում հիվանդները կարող են երկաթի համ զգալ, քանի որ արյան հոսքում էրիթրոցիտներից արտանետված հեմոգլոբինը արտազատվում է թքի միջոցով: Ցածր հեմոգլոբինով ռիսկի խումբը ներառում է տարեցներին, ճարպակալում եւ շաքարային դիաբետ ունեցող պացիենտներին, ինչպես նաեւ հղի կանանց:

Գիտնականները հայտնում են նաեւ, որ կորոնավիրուսը կարող է ոչնչացնել փայծաղի այն հատվածները, որոնցում հասունանում են իմունային բջիջները, T եւ B լիմֆոցիտները: COVID-19-ի ֆոնին ցանկացած այլ վարակ կարող է մահացու վտանգավոր լինել մարդու համար, քանի որ օրգանիզմը դառնում է անպաշտպան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել