• Latest news

Գիտնականները ներկայացրել են կորոնավիրուսի ամենաճշգրիտ 3D մոդելը

11 նոյեմբերի, 2020  11:49

Թագավոր Աբդալահի անվան գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի (Սաուդյան Արաբիա) գիտնականները ներկայացրել են SARS-CoV-2 կորոնավիրուսի ամենաճշգրիտ 3D մոդելը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են գիտական ​​հաստատության կայքում:

Մոդելը ստեղծելու համար նրանք հավաքել են մինչ օրս հայտնի բոլոր տվյալները կորոնավիրուսի կառուցվածքի մասին: Սկանավորող էլեկտրոնային մանրադիտակների օգնությամբ նրանք ստացել են վիրուսի մասնիկի մակերեսի պատկերը:

«Մեր մոդելը ցույց է տալիս վիրուսի ամբողջական ուլտրակառուցվածքն այն տեսքով, ինչպիսին մենք գիտենք այն այսօր, այլ ոչ թե` լիպիդային թաղանթի վրա պատահականորեն տեղադրված ոչ ամբողջական սպիտակուցներ»,- ասել է ուսանող Նգան Նգուենը:

Մոդելում ցուցադրված են սպիտակուցային փշերը եւ ռեցեպտորները մակերեսի վրա, ինչպես նաեւ` վիրուսային թաղանթի մեջ փակված գենետիկ նյութը: Վիրուսային սպիտակուցը կապվում է ACE2 ընկալիչի հետ մարդու որոշ բջիջներում եւ ռեցեպտորին ստիպում է ուղի բացել դեպի բջիջ` թույլ տալով կորոնավիրուսին վարակել մարդկանց:

«Մեր 3D մոդելը ցույց է տալիս SARS-CoV-2-ի ժամանակակից կառուցվածքն ատոմային մակարդակում եւ բացահայտում է վիրուսի մանրամասները, որոնք նախկինում անհնար էր տեսնել, օրինակ, ինչպես մենք կարծում ենք, որ նուկլեոկապսիդի սպիտակուցները ներսում պարանային կառուցվածք են կազմում»,- ասել է հետազոտող Օնդրժեյ Ստրնադը:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ այս մոդելի ըմբռնումը խոստումնալից նոր ուղիներ կբացի COVID-19-ի տարածման դեմ պայքարի համար աշխարհում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել