• Latest news

Ինչո՞ւ է կարեւոր սպորտով զբաղվելը

20 նոյեմբերի, 2020  13:22

Վատ աերոբիկ եւ մկանային մարզավիճակով մարդիկ 2 անգամ ավելի հաճախ են տառապում դեպրեսիայով, քան նրանք, ովքեր կանոնավոր զբաղվում են սպորտով եւ լավ մարզավիճակ են պահպանում։ Այսպիսի եզրահանգում են կատարել Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ֆիզիկական պատրաստվածության ցածր մակարդակը նաեւ հուշում է տագնապայնության զարգացման հավանականության 60 տոկոսով մեծանալու մասին, հայտնում է The Hindustan Times-ը։

Այսպիսի եզրակացություններ կատարելուց առաջ մասնագետներն ուսումնասիրել են 40-69 տարեկան 152 978 մարդկանց տվյալները։ Նրանց բազային աերոբիկ պատրաստվածությունը ստուգել են աճող դիմադրությամբ հեծանվասարքի վրա, իսկ մկանների վիճակը գնահատել են բռնելու ուժի թեստով։ Կամավորները նաեւ անկետա են լրացրել դեպրեսիայի եւ տագնապայնության ախտանիշները գնահատելու համար։

Նրանց մոտ 7  տարի անց կրկին ստուգել են դեպրեսիայի եւ տագնապայնության ախտանիշների առկայությունը։ Պարզվել է, որ հետազոտության սկզբում աերոբիկ եւ մկանային լավ պատրաստվածությունը կապված էր ավելի կայուն հոգեվիճակի հետ։ Իսկ ահա նման պատրաստվածության ամենացածր ցուցանիշներով մարդկանց շրջանում դեպրեսիայի զարգացման հավանականությունը 98 տոկոսով մեծ էր, տագնապայնության հավանականությունը՝ 60 տոկոսով եւ 81 տոկոսով ավելի մեծ էր տարածված հոգեկան խանգարումներից մեկով հիվանդանալու հավանականությունը՝ նախապատրաստության բարձր ցուցանիշներով մարդկանց համեմատությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել