• Latest news

Մարդու սննդակարգը կարող է ազդել կոտրվածքների հավանականության վրա․ հետազոտություն

24 նոյեմբերի, 2020  23:35

Մարդու սննդակարգը կարող է ազդել կոտրվածքների հավանականության վրա, պարզել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները, փոխանցում է ՏԱՍՍ-ը

Տարբեր սննդակարգերի հետեւող մարդկանց ուսումնասիրելով՝ գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր հետեւում են պեսկետարիանությանը (բուսակերության տեսակ, որը թույլ է տալիս ծովամթերքի գործածումը), վեգանությանը եւ բուսակերությանը, մոտ 43 տոկոսով ավելի հաճախ են կոտրվածքներ ստանում, քան մնացած մարդիկ։ Ավելին՝ վեգանները զգալիորեն ավելի շատ էին ենթակա ոսկորների վնասվածքների, քան մսակերները, ինչը հատկապես վերաբերել է ազդրի վզիկի կոտրվածքներին, ինչը նրանց մոտ 2,3 անգամ ավելի հաճախ է ախտորոշվել։

Մասնագետները 20-ամյա հետազոտության շրջանակում ընդհանուր առմամբ վերլուծել են շուրջ 55 հազար կամավորների տվյալները (որոնց 50 տոկոսը սնվել է մսով)։ Ամբողջ ժամանակահատվածում մասնագետները գրանցել են գրեթե 4 հազար կոտրվածք։

Պարզվել է, որ վեգանները, բուսակերները եւ պեսկետարիանները միջինը 43 տոկոսով ավելի հաճախ են բախվել կոտրվածքների, քան մսակերները։ Կարեւոր է եղել կոտրվածքի տեղայնացումը։ Բացի ազդրի վզիկից, բուսական սննդակարգերի կողմնակիցները 1,5-2 անգամ ավելի հաճախ են կոտրել ոտքերը եւ ձեռքերը։ Հատկանշական է, սակայն, որ դաստակի կոտրվածքների հաճախությունը բոլոր կամավորների մոտ գրեթե միատեսակ էր։

Ընդ որում՝ պեսկետարիանները 20-30 տոկոսով ավելի հազվադեպ են կոտրել ոտքի կոճերը եւ ձեռքերը, քան մսակերները, բուսակերները եւ վեգանները։ Մասնագետներն այս փաստը կապել են այն հանգամանքի հետ, որ պեսկետարիանները հազվադեպ են տառապել ճարպակալմամբ, ինչը նվազեցրել է ձեռքերի եւ կոճերի կոտրվածքների հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է