• Latest news

Կերակուրը կլլելիս դժվարությունը կարող է վկայել վտանգավոր հիվանդության մասին

26 նոյեմբերի, 2020  16:04

Դիսֆագիան (դժվարություններ կերակուր կամ հեղուկ կլլելիս) կարող է վկայել թոքերի քաղցկեղի մասին, պնդում են Ռոյ Քասթլի թոքերի քաղցկեղի ֆոնդի փորձագետները։

Թոքերի քաղցկեղը սովորաբար ախտորոշվում է ուշ փուլերում, երբ ուռուցքն արդեն մեծացել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Բայց եթե ճանաչեն ամենավաղ ախտանիշները, դա կարող է կյանքը փրկել։

Դիսֆագիա սովորաբար առաջացնում են բերանի խոռոչի, ըմպանի, կերակրափողի, կոկորդի, միջնապատի բորբոքային պրոցեսները, ինչպես նաեւ օտար մարմինները, սպիավոր նեղացումները եւ ուռուցքները, կերակրափողի դիֆուզային կծկանքը, նեյրոլեպտիկ թերապիան։ Այս շեղման դեպքում մարդը բախվում է կլլման դժվարության կամ անհնարինության, կլլելիս, քթի, կոկորդի, շնչափողի մեջ կերակրի մնացորդներ կամ հեղուկ ընկնելիս ցավերի հետ։

Հիմա այս շեղումը մտել է թոքերի քաղցկեղի ախտանիշների ցուցակի մեջ։ Այս ցուցակի մեջ է արդեն մտած 3 եւ ավելի շաբաթ չանցնող հազը, շնչելիս կամ հազալիս ցավը, կայուն հեւոցը, ախորժակի կորուստը կամ քաշի անսպասելի կորուստը, մշտական հոգնածությունը եւ անբացատրելի բնույթի շնչառական ինֆեկցիաները։

Հիշեցնենք, որ քաղցկեղի զարգացման մեծ ռիսկի խմբում են ծխողները, ընդ որում՝ ե՛ւ պասիվ, ե՛ւ ակտիվ, ինչպես նաեւ մարդիկ, որոնք ապրում կամ աշխատում են էկոլոգիական անբարենպաստ միջավայրում (արտանետվող գազեր շնչող, ասբեստի, կրեմնիումի երկօքսիդի հետ շփվող մարդիկ)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ