• Latest news

Կորոնավիրուսը կարող է վտանգավոր լինել ատամների համար․ մասնագետներ

27 նոյեմբերի, 2020  23:38

Կորոնավիրուսը կարող է վտանգավոր լինել ատամների համար․ որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել լնդերի հիվանդությունների բարդության եւ անգամ ատամների ընկնելուն։ Այս մասին հայտնել է New York Times պարբերականը՝ վկայակոչելով COVID-19-ից ապաքինված պացիենտներին եւ մասնագետներին։

Պարզվել է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայից ապաքինված որոշ մարդիկ գանգատվել են առանց արյունահոսության ատամների ընկնելուց։ Մյուսները գանգատվել են, որ իրենց լնդերը ավելի զգայուն են դարձել, իսկ ատամները սեւացել են եւ քայքայվել։

Մասնագետների կարծիքով՝ պացիենտների մոտ ատամների հետ կապված խնդիրները կարող են սրվել եւ ավելի վտանգավոր լինել տարած կորոնավիրուսային ինֆեկցիայից հետո առողջացման ժամանակահատվածում։

Անգիոգենեզի հիմնադրամի (Angiogenesis Foundation – կազմակերպություն, որն ուսումնասիրում է արյունատար անոթների հիվանդությունները) նախագահ Ուիլյամ Լին նշել է, որ կորոնավիրուսը փոխգործակցում է АСЕ2 բջջային ռեցեպտորների հետ եւ ախտահարում ոչ միայն թոքերը, այլ նաեւ նյարդային վերջավորությունները եւ էնդոթելերը, ինչի հետեւանքով տուժում են նաեւ լնդերի արյունատար անոթները։

Կալիֆոռնիայից ստոմատոլոգ-օրթոպեդ Մայքլ Շիրերը, իր հերթին, կարծում է, որ լնդերի հիվանդությունները կարող են լինել վիրուսի թափանցմանը օրգանիզմի պաշտպանական ռեակցիայի դրսեւորումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել