• Latest news

Փորձարարական դեղն օգնել է կասեցնել ուղեղի ծերացումը

3 դեկտեմբերի, 2020  09:40

ISRIB փորձարարական դեղամիջոցի ընդամենը մի քանի դեղաչափը օգնել է մկների մոտ հետ շրջել հիշողության եւ այլ կոգնիտիվ ֆունկցիաների տարիքային նվազումը՝ կասեցնելով ուղեղի ծերացումը։ Այս մասին հայտնում են Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությունը ներկայացվել է eLife ամսագրում։

Փորձարարական դեղը վերականգնում է բջիջների ֆունկցիաները, որոնք ենթարկվել են ինտեգրված սթրեսային ռեակցիայի (ISR), որը գործարկվում է որոշակի արտաքին պայմանների հետեւանքով։ ISR-ի դեպքում բջջի մեջ դադարում է սպիտակուցի արտադրումը, սակայն այս մեխանիզմը երբեմն «կանգ է առնում» միացված վիճակում, ինչի պատճառով բջիջը (այդ թվում նեյրոնները) չի կարողանում իր սովորական ֆունկցիաները նորմալ կատարել։

Հետազոտությունները ցույց են տվել, որ քրոնիկ ինտեգրված սթրեսային ռեակցիան կապված է կոգնիտիվ խախտումների հետ, որոնք պացիենտների մոտ դիտվում են ուղեղի տրավմատիկ վնասվածքից հետո։

Գիտնականների խոսքով՝ ISR-ն է ընկած նաեւ տարիքին զուգահեռ կոգնիտիվ ֆունկցիաների նվազման հիմքում, քանի որ ծերացումից կախված օրգանիզմում կուտակվում են զանազան սթրեսային ֆակտորներ, ներառյալ բորբոքային մոլեկուլներ։

ISRIB դեղամիջոցը թույլ է տալիս վերագործարկել բջջային ակտիվությունը, այդ թվում բարելավում է նեյրոններով ազդակների անցանելիությունը, խթանման հանդեպ դրանց ընկալունակությունը եւ միմյանց հետ կայուն կապեր ստեղծելու ունակությունը։

Փորձի ժամանակ մկներին սովորեցրել են գտնել լաբիրինթոսից ելքը, ինչը սովորաբար դժվար են կատարում ծեր կենդանիները։ Սակայն եռօրյա մարզումային շրջանի ընթացքում ISRIB-ի ամենօրյա ոչ մեծ դեղաչափից հետո ծեր կրծողները խնդիրը սկսել են հաղթահարել երիտասարդ մկների մակարդակում։ Ձեռք բերված արդյունքը պահպանվել է նվազագույնը երեք շաբաթ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է