• Latest news

Ծիծաղը կարող է օգնել բացահայտել թոքերի քաղցկեղը. մասնագետներ

7 դեկտեմբերի, 2020  12:44

Ծիծաղի միջոցով կարելի է բացահայտել թոքերի քաղցկեղը. մասնագետներ: Այս մասին հայտնում են ուռուցքաբանների ամերիկյան հասարակության մասնագետները:

Daily Express-ի հաղորդմամբ՝թոքերի քաղցկեղի ամենատարածված ախտանիշներից են կրծքավանդակի շրջանում ցավը, որը ուժգնանում է ծիծաղի ժամանակ, խորը շնչելիս կամ հազալիս: Նման ցավը, մասնագետների խոսքով, կարող է ցույց տալ թոքերի խցանումը, հեղուկի կուտակումը, ավշային հանգույցների եւ ուռուցքի մեծացումը:  

Թոքերի քաղցկեղը բացահայտել կարելի է նաեւ այլ ախտանիշներով, օրինակ՝ շարունակական հազ արյան առկայությամբ, խռպոտություն, ախորժակի խորուստ, քաշի կորուստ, հոգնածություն, թուլություն, բրոնխիտի կամ թոքաբորբի հաճախակի կրկնություն: Իսկ թոքերի վերին հատվածում աճող ուռուցքի (Պանկոստի ուռուցք) դեպքում հնարավոր են  մի կոպի թուլություն, աչքերից մեկի փոքրացում կամ դեմքի մի հատվածում քրտնարտադրության դադարեցում:

Մասնագետների խոսքով՝ այլ օրգանների ախտահարման դեպքում կարող են հայտնվել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են՝ ոսկորների ցավ, հոդերի այտուց, գլխացավ, վերջույթների թմրություն, հնարավոր են նաեւ հավասարակշռության հետ կապված խնդիրներ, կծկումներ,մաշկի եւ աչքերի դեղնություն եւ ավշային հանգույցների մեծացում:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել