Զարմանալի բան է տեղի ունենում, երբ դուք սննդարար մթերքներ եք ուտում եւ թույլ եք տալիս օրգանիզմին հանգստանալ անառողջ սննդից, վնասակար ճարպերից, ռաֆինացված ալյուրից եւ շաքարից, պնդում է սննդի առաջատար փորձագետ, բժիշկ Ֆաբրիցիո Մանչինին:
«Ես տեսել եմ, թե ինչպես են իմ հիվանդները բուժվում քրոնիկ հիվանդություններից, նիհարում առանց հատուկ ջանք գործադրելու , եւ զգում, թե ինչպես է հորդում էներգիան, երբ նրանք ուտում են մարսողությունը լավացնող կոնկրետ մրգեր եւ բանջարեղեններ»,- Newsmax Health-ին ասել է բժիշկ Մանչինին՝ Դալլասի Պարկերի համալսարանի պատվավոր նախագահն է եւ «Ինքնաբուժման ուժը» գրքի հեղինակը:
Ըստ բժիշկ Մանչինիի, հազարավոր հետազոտություններ ապացուցել են, որ մրգերով ու բանջարեղենով հարուստ սնունդը կանխարգելում է քաղցկեղը, սրտի եւ այլ քրոնիկ հիվանդություները: Հաբերը հարցի լուծում չեն։
«Մենք պետք է դադարենք հիվանդությունների ժամանակ այդքան շատ հաբեր օգտագործել, ուղղակի պետք է մրգեր ու բանջարեղեն ուտել»,- ասաց նա:
Բբժիշկ Մանչինին հինգ սննդամթերք է խորհուրդ տալիս գործածել ավելրոդ քաշի կամ այլ քրոնիկ վիճակների ժամանակ ՝ շաքարախտի, հոդաբորբի, սրտի հիվանդությունների, բարձր զարկերակային ճնշման, ստամոքսի խնդիրների կամ քրոնիկ հոգնածության:
1. Բրոկոլի- այս սուպեր բանջարեղենը պայքարում է քաղցկեղի դեմ եւ հագեցած է իմունային համակարգն ամրապնդող վիտամին C-ով: Այն նաեւ օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը եւ հարուստ է մարսողությունը լավացնող բջջանքով:
2. Բալ. Օգնում է սպանել քաղցկեղային բջիջները: Նրանում բարձր է նաեւ քնի ցիկլերի հերթագայումը կարգավորող մելատոնին հորմոնի պարունակությունը: Մելատոնինն ազդում է որպես հակաօքսիդանտ, որը պաշտպանում է բջջաթաղանթները վնասումից: Կեռասի հյութը պաշտպանում է քրոնիկ ցավից, պոդագրայից եւ սրտի հիվանդություններից:
3. Եղերգի (цикорий) տերեւներ. Ավելացրեք եղերգի տերեւները ձեր աղցանի մեջ, քանի որ այն ցանկացած այլ խոտաբույսից ավելի շատ վիտամին A է պարունակում։
4. Կոկոսի յուղ. Տարիներ շարունակ մեզ զգուշացրել են հեռու մնալ արեւադարձային յուղերից, քանի որ դրանք պարունակում են զարկերակները խցանող հագեցած ճարպեր: Բայց այսօր կոկոսի յուղը համարվում է սուպեր սնունդ: Լաուրինաթթվի շնորհիվ այն ունի նաեւ իմունոխթանող ազդեցություն, որը պայքարում է օրգանիզմի մանրէների եւ վիրուսների հետ: Օրական մեկ թեյի բաժակ կոկոսի յուղը այն է, ինչ պետք է:
5. Լոռամրգին (клюква) բնական միջոց է շատ հիվանդությունների, այդ թվում միզուղիների վարակների դեպքում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր