• Latest news

Ցավ կոկորդում. կարելի՞ է արդյոք այդ ախտանշանով տարբերել կորոնավիրուսն ուրիշ վարակներից

13 դեկտեմբերի, 2020  16:15

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոններն անվանում են կոկորդում ցավը COVID-19-ի հնարավոր ախտանշաններից մեկը, սակայն նույն ցավով կարող են դրսեւորվել նաեւ ուրիշ վարակները: Ինչպե՞ս դրանք տարբերել:

Կորոնավիրուսային վարակի բազմաթիվ ախտանշաններ հիշեցնում են այլ շնչառական հիվանդությունների կլինիկական պատկերը: Դրանցից են տենցը, հազը, հոգնածությունը եւ այլ ախտանշաններ, որոնք տիպիկ են նաեւ ՍՇՎՎ-ի համար:

Կորորդում ցավն ինքնին չի կարող մատնանշել կորոնավիրուսային վարակի մասին: Այն կարող է վկայել ֆարինգիտի մասին: Տոնզիլիտի դեպքում սովորաբար լինում է այտուց եւ նշագեղձերի կարմրություն: Լարինգիտն ուղեկցվում է ըմպանի, ձայնային ապարատի բորբոքմամբ:

Times of India-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսային վարակով պացիենտների մոտ կոկորդում ցավն առաջանում է, երբ վիրուսը ներթափանցում է մեմբրանով, որը կապված է կոկորդի եւ քթի հետ, ինչը, իր հերթին, առաջացնում է այտուց: Ցավն ու ցավային զգացումները, որոնք զգում է վարակված մարդը, հիշեցնում են ֆարինգիտի առաջացում:

Ինչպե՞ս տարբերել կորոնավիրուսն ուրիշ վարակներից:

Կորոնավիրուսով վարակված պացիենտները սովորաբար կոկորդի ցավի հետ մեկտեղ զգում են մի շարք այլ ախտանշաններ՝ ջերմություն եւ տենդ հիշեցնող վիճակ, չոր հազ, արտասովոր հոգնածություն, հոտի կորուստ:

Եթե պացիենտը գանգատվում է միայն կոկորդացավից եւ չի նշում այլ ախտանշան, ամենայն հավանականությամբ, դա անգինա է կամ ինչ-որ ուրիշ վարակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll