• Latest news

Ի՞նչ ըմպելիքներով չի կարելի դեղեր խմել

5 հունվարի, 2021  11:27

Խորհուրդ չի տրվում դեղերը խմել որոշակի ըմպելիքներով, եւ սա պարզապես առասպել չէ: Պատահական չէ, որ շատ արտադրողներ իրենց դեղերին կից հրահանգներում գրում են, որ խորհուրդ է տրվում դրանք ընդունել միայն խմելու ջրով՝ առանց որեւէ հավելման:

Հյութեր

Դեղերը հյութերով խմելը շատ վատ գաղափար է, պնդում են մեծ թվով մասնագետներ: Որոշ հյութեր, օրինակ՝ գազարի, խնձորի, լոլիկի եւ նարնջի, կարող են առաջացնել ներքին արյունահոսություն, եթե դրանցով խմեք հակակոագուլյանտները: Դեղերը չի կարելի խմել նաեւ թուրինջի հյութով:

Մասնագետները հատուկ ուշադրություն են դարձնում նաեւ նռան հյութին: Եթե դեղերը դրանով խմեք ուռուցքային հիվանդությունների բուժման ժամանակ, դա կարող է առաջացնել ազդող դեղերի գերչափաքանակի:

Կաթ

Կալցիումի մեծ պարունակության պատճառով կաթն անհամատեղելի է դեղերի հետ, քանի որ կալցիումը խոչընդոտում է ազդող շատ նյութերի յուրացմանը: Մասնագետները հակաբիոտիկներ ընդունող մարդկանց խորհուրդ են տալիս բուժման ժամանակ ընդհանրապես հրաժարվել կաթնամթերքի գործածումից:

Գազավորված ջուր

Գազավորված ջուրը եւ նման ցանկացած քաղցր ըմպելիք ածխաթթու գազի պատճառով կարող է ուժեղացնել կամ հակառակը՝ թուլացնել դեղերի արդյունավետությունը: Ուստի չարժե դեղերը խմել նաեւ գազավորված ջրով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել