• Latest news

Հյութային եւ հումակերության դիետաները վտանգավոր են ատամների համա՞ր

8 օգոստոսի, 2014  22:29

Դիետաները, իհարկե, կարող են կարճ ժամանակամիջոցում նկատելիորեն փոխել Ձեր կառուցվածքը, սակայն դրանց ազդեցությունը առողջության վրա ոչ միշտ է, որ դրական է: Օրինակ, ցածր կալորիականություն ունեցող դիետաները կարող են զգալիորեն վնասել Ձեր ատամները եւ լնդերը, հայտնում է Daily Mail-ը:

Հյութային վերբեռման օրեր

Լոնդոնի ատամնաբույժ Սամեեր Պաթելը պնդում է, որ ամենուրեք մեծ ժողովրդականություն վայելող վերբեռման օրերը, որոնց ընթացքում մարդիկ միայն հյութեր են խմում, կարող են լուրջ վնաս հասցնել ատամներին եւ լնդերին:

Նա նույնիսկ բացատրում է այս վնասի մեխանիզմը. հյութեր խմելիս օրգանիզմում կտրում բարձրանում է ինսուլինի մակարդակը, իսկ հետո՝ ընկնում: Ժամանակի ընթացքում այս փոփոխությունների պատճառով օրգանիզմում փոփոխվում է կոլլագենի կառուցվածքը, իսկ կոլլագենը հենց այն նյութն է, որը օգնում է ատամները «իրենց տեղում» պահել:

Բացի այդ, մրգային հյութերում բավական բարձր է թթվայնությունը, որն իր հերթին վնասում է ատամների էմալը՝ գրեթե ինչպես գազավորված ըմպելիքները, իսկ մրգերի մեջ պարունակվող ֆրուկտոզան, մնալով ատամների վրա, «սնուցում է» բակտերիաներին եւ նպաստում նրանց բազմացմանը:

Այսպիսով, մասնագետը խորհուրդ է տալիս հեռու մնալ մրգային հյութերից, եթե դրանք օգտագործվում են որպես մոնոդիետա՝ այսինքն, բացի դրանցից մարդը ոչինչ չի ուտում: Մրգային հյութերի փոխարեն ավելի առողջարար է հենց մրգեր ուտել, քանի որ դրանք, ի տարբերություն հյութերը, նաեւ բջջանյութ են պարունակում:

Իսկ եթե ցանկանում եք այնուամենայնիվ մրգային հյութ խմել, արեք դա ձողիկով, խորհուրդ է տալիս մասնագետը: Իսկ խմելուց 30 րոպե հետո մաքրեք ատամները:

Հումակերության դիետաներ

Ոչ պակաս վնասակար են ատամների համար հումակերության դիետաները, պնդում է մասնագետը: Ինչու՞:

Մրգերում եւ բանջարեղենում առկա շաքարը բնական է եւ առավել առողջարար, քան այն, որն օգտագործվում է, օրինակ, շոկոլադում: Սակայն ատամների համար միեւնույն է, բնական է շաքարը, թե ոչ, այն ամեն դեպքում վնասակար է:

Ինչ վերաբերվում է ընկեղենին, որը հումակերները ուտում են մրգից եւ բանջարեղենից բացի, դրա մասնիկները կարող են ատամների միջեւ մնալ եւ՝ սնուցելով բակտերիաներին, մի շարք խնդիրներ առաջացնել:

Այս ամենը, իհարկե, վերաբերվում է ոչ թե վերը նշված մթերքները օգտագործմանը, այլ դիետաներին, երբ օգտագործվում են միայն հյութեր կամ միայն հում մթերքներ: Եթե ծայրահեղ դիետաներ չպահեք եւ ամեն ինչ չափավոր ուտեք, Ձեր ատամներն ավելի առողջ կլինեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել