• Latest news

Արդյունավե՞տ է արդյոք շաքարային դիաբետի ժամանակ ցածրածխաջրային սննդակարգը

16 հունվարի, 2021  19:05

Շաքարային դիաբետի ժամանակ ամեն դեպքում խորհուրդ է տրվում հետեւել ցածրածխաջրային սննդակարգի. խիստ ցածրածխաջրային սննդակարգը դիաբետի ռեմիսիային ավելի հաճախ է նպաստում, քան ցածրճարպայինը, ցույց է տվել խոշոր հետազոտությունը, որը հրապարակվել է The BMJ ամսագրում:

2-րդ տիպի շաքարային դիաբետը աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկն է. այն ախտահարում է 11 մեծահասակից մեկին: Այսպիսի պացիենտների հյուսվածքները ավելի վատ են արձագանքում ինսուլին հորմոնի ազդեցությանը, ինչը արյան մեջ շաքարի մակարդակի քրոնիկական մեծացում է առաջացնում:

Ճիշտ սննդակարգը 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման պարտադիր մասն է: Հեռավոր անցյալում, երբ բժիշկների տրամադրության տակ դեռ չկար ինսուլինը, սննդակարգում ածխաջրերի քանակության սահմանափակումը հիվանդության դեմ պայքարի շատ տարածված մեթոդ էր: Բայց ժամանակի ընթացքում ցածրածխաջրային սննդակարգերը դարձան պակաս տարածված:

Կարծիք կա, որ ցածրածխաջրային սննդակարգերը նվազեցնում են օրգանիզմ շաքարի մատակարարումը, ուստի օգնում են հիվանդությունը վերահսկել եւ նվազեցնում են դրա բարդությունների զարգացման հավանականությունը:

Նոր հետազոտության հեղինակները վերլուծել են դիաբետի բուժման ժամանակ ցածրածխաջրային սննդակարգի արդյունավետության ապացույցները, որոնք նախկինում ստացվել են 23 հետազոտություններով, ընդգրկել են 47-67 տարեկան ավելի քան 1300 մարդու: Հեղինակները գնահատել են ածխաջրերի փոքր պարունակությամբ սննդակարգը մեկ տարի գործածելու դեպքում: Որպես ստուգիչ սննդակարգ օգտագործվել է ճարպի փոքր պարունակությամբ սննդակարգը:

Պարզվել է, որ ածխաջրերի փոքր պարունակությամբ սննդակարգին հետեւելու դեպքում շաքարային դիաբետի ռեմիսիան 32 տոկոսով ավելի հաճախ է սկսվում, քան ցածրճարպային սննդակարգի դեպքում: Ընդ որում՝ կողմնակի էֆեկտներ չեն դիտվում:

Մարդկանց խմբում, որոնք հետեւել են ածխաջրերի փոքր պարունակությամբ սննդակարգի, գիտնականները նկատել են նաեւ քաշի նվազում, գործածվող դեղերի քանակի պակասեցում, արյան մեջ լիպիդների մակարդակի խտության կարգավորում: Սակայն սննդակարգի այս ազդեցությունները մեկ տարի հետո պակաս արտահայտված էին դառնում:

Գիտնականների խոսքով՝ երկարատեւ օգտագործման դեպքում ցածրածխաջրային սննդակարգերի արդյունքը հայտնի չէ հետազոտությունների սահմանափակ տեւողության պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել