• Latest news

Ինչն է հղիության ժամանակ պաշտպանում պտուղը վիրուսային վարակներից

25 հունվարի, 2021  21:50

Դյուկի համալսարանի բուժքույրական դպրոցի եւ Մաունթ-Սինա բժշկական համալիրի գիտնականները պարզել են այն մոլեկուլային մեխանիզմները, որոնք կանխում են հղիության ժամանակ վիրուսային վարակի փոխանցումը մորից պտղին:

Science ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նրանք նկարագրել են GPER1 կոչվող բջջի մակերեւույթին էստրոգենի ռեցեպտորի ուղու առանցքային դերը, որը հատկապես շատ է ընկերքի եւ պտղի հյուսվածքներում:

Հետազոտողների խոսքերով՝ GPER1 ռեցեպտորները կենտրոնացած են ընկերքում, որտեղ մոր արյունը թթվածին եւ սննդանյութեր է փոխանցում պտղին: Հղիության ընթացքում էստրոգենի մակարդակը շատ ավելի բարձր է, ինչը GPER1 ռեցեպտորին ավելի ունակ է դարձնում՝ ընկերքում եւ զարգացող պտղում ինտերֆերոնի ազդանշանները ճնշելու համար:

Հետազոտողները փորձել են արգելափակել էստրոգենի այս ռեցեպտորը հղի մկների մոտ՝ օգտագործելով G15 կոչվող միացությունները: Նրանք հայտնաբերել են ընդերքի փոփոխությունները A գրիպի վիրուսով վարակվելու կամ G15-ի օգտագործման ժամանակ, ինչը հանգեցրել է որոշ չափով փոքր երեխաների ծնվելուն: Բայց ինչպես G15-ի, այնպես էլ գրիպի վիրուսի առկայության դեպքում երեխաները զգալիորեն փոքր ու թույլ են եղել, եւ նրանցից շատերը մահացած են ծնվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել