• Latest news

Ազիտրոմիցինն անօգուտ է COVID-19-ի դեմ պայքարում. հետազոտություն

27 հունվարի, 2021  15:10

Ազիտրոմիցինը եւ դոքսիցիկլինն այսօր լայնորեն կիրառվում են շնչառական օրգաններում բորբոքիչ պրոցեսների ժամանակ: Այդ դեղամիջոցները նաեւ ներառված են COVID-19-ի բուժման հարցով միջազգային մի շարք խորհուրդներում: Սակայն հետազոտություններում այդ երկու հակաբիոտիկները հերթական անգամ չեն հաստատել իրենց արդյունավետությունը:  

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, Օքսֆորդի համալսարանը Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ PRINCIPLE-ի կլինիկական փորձարկումներ է անցկացրել, որի ընթացքում գնահատվել է կորոնավիրուսով վարակված ամբուլատոր պացիենտների համար վերոնշյալ հակաբիոտիկների արդյունավետությունը:

Ազիտրոմիցինի խմբում 526 մարդ հակաբիոտիկ է ընդունել 500 գր չափաբաժնով 3 օրվա ընթացքում: Վերահսկիչ խմբում 862 մասնակից ստացել է ստանդարտ բուժում: Սակայն շուտով ազիտրոմիցինի փորձարկումները դադարեցվել են, քանի որ այն անարդյունավետ է եղել՝ համեմատած այլ դեղամիջոցների հետ:

Հետազոտությունից 28 օր անց այդ տվյալները հաստատվել են: Գիտնականները նաեւ նկատել են, որ ազիտրոմիցինը չի նվազեցրել կորոնավիրուսի ծանր ընթացքի զարգացման եւ մահացության ռիսկը: 

Նման արդյունքներ են գիտնականները ստացել դոքսիցիկլինի փորձարկումների ժամանակ: Հակաբիոտիկի խմբում 798 մասնակից ստացել է 200-ական մգ առաջին օրը, ապա 100 մգ 6 օրվա ընթացքում: Վերահսկիչ խմբից եւս 994 կամավոր ստացել է ստանդարտ բուժում: Հակաբիոտիկի չափից ցածր արդյունավետության պատճառով հետազոտությունը եւս ժամանակավոր դադարեցվել է: Դոքսիցիկլինը նվազեցրել է ապաքինման շրջանը առնվազն մեկ օրով եւ նվազեցրել հոսպիտալացման ռիսկը ընդամենը 2 տոկոսով:

Ինչպես նշել է Ռիչարդ Հոբբսը՝ կլինիկական փորձարկումների ղեկավարներից մեկը, այդ տվյալները, իհարկե, հիասթափեցնում են, սակայն հնարավորություն են տալիս հրաժարվել կորոնավիրուսի բուժման ժամանակ անօգուտ հակաբիոտիկների օգտագործումից:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է