• Latest news

Սուրճը կարող է ազդել ուղեղի գորշ նյութի վրա. հետազոտություն

17 փետրվարի, 2021  23:28

Կոֆեինի կանոնավոր օգտագործումը փոխում է ուղեղի գորշ նյութը, պարզել են Բազելի համալսարանի գիտնականները: Սակայն սուրճի նման ազդեցությունը ժամանակավոր է մնում: Այս մասին ասվում է Cerebral Cortex ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետազոտությանը մասնակցել է ամեն օր սուրճ խմող 20 առողջ մարդ: Գիտնականները նրանց կոֆեինի հաբեր են տվել (կամ պլացեբո) երկուական 10 օրվա ընթացքցում: Յուրաքանչյուր ժամանակահատվածի վերջում մասնակիցների գորշ նյութի ծավալը գնահատվել է ուղեղի սկանավորմամբ, ինչպես նաեւ ԷԷՖ-ի միջոցով որոշվել է քնի որակը:

Չնայած երկու խմբերում էլ քունը նույն էր` պլացեբո ստացած մասնակիցների մոտ գլխուղեղի գորշ նյութի ծավալն ավելի մեծ էր, քան նրանց մոտ, ով կոֆեին էր օգտագործում: Տարբերությունը հատկապես նկատելի էր աջ քունքային հատվածում, այդ թվում` հիպոկամպը, որը պատասխանատու է հիշողության կոնսոլիդացման համար:

Գիտնականների խոսքով` չնայած կոֆեինը, կարծես, նվազեցնում է գորշ նյութի ծավալը, հետազոտվողների մոտ ուղեղի հյուսվածքները վերականգնվել են սուրճից ձեռնպահ մնալուց ընդամենը 10 օր անց:

Մասնագետները նշել են, որ հետազոտության արդյունքները չեն վկայում ուղեղի վրա սուրճի վնասակար ազդեցության մասին, սակայն սուրճի սիրահարների մոտ ճանաչողական ունակությունների հնարավոր փոփոխություններն ուսումնասիրելու համար լրացուցիչ հետազոտություն է անհրաժեշտ:

Հիշեցնենք, որ վերջերս կատարված մեկ այլ հետազոտություն ցույց էր տվել, որ սուրճը կարող է օգտակար լինել սրտանոթային համակարգի համար եւ դրականորեն ազդել սրտի անբավարարության ռիսկի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll