• Latest news

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ են որոշ մարդիկ ողջ մնում բարձրությունից ընկնելուց հետո

20 փետրվարի, 2021  11:21

Անշուշտ դուք լսել եք դեպքերի մասին, երբ մարդն ընկել է իր սեփական հասակի բարձրությունից եւ մահացել է, իսկ մյուսը ցատկել է բարձրահարկ շենքի պատուհանից եւ ողջ է մնացել:

Ինչո՞ւ է այդպես լինում եւ որքա՞ն է ողջ մնալու հավանականությունը բարձրությունից ընկնելու դեպքում: MedPortal-ի հետ զրույցում այս հարցերին պատասխանել է վնասվածքաբան-օրթոպեդ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Նիկոլայ Յարիգինը:

Մի քանի օր առաջ Մոսկվայում մի անսովոր միջադեպ էր տեղի ունեցել. դեռահաս աղջիկը նետվել էր 13-րդ հարկից եւ ողջ էր մնացել` ընկնելով ավտոմեքենայի տանիքին: Նա ծանր վնասվածքներ էր ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ Նիկոլայ Յարիգինի` տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան վնասվածքները մեղմացրած գործոնների համադրություն:

«Դատաբժիշկները յուրաքանչյուր նման դեպք անհատապես են վերլուծում` հաշվարկելով հետագիծը եւ ուշադրություն դարձնելով բոլոր գործոններին, որոնք կարող են մեղմել ազդեցությունը կամ դանդաղեցնել անկումը: Օրինակ` քամու ուժեղ պոռթկում, ազատ հագուստը, որը կարող է որպես պարաշյուտ աշխատել, ձնակույտերը եւ ծառերը, հատկապես` փշատերեւ: Հայտնի են դեպքեր, երբ պատերազմի ժամանակ օդաչուները դուրս են նետվել ինքնաթիռից եւ նրանց փրկել են եղեւնու եւ սոճու ճյուղերը»,- ասել է փորձագետը:

Իսկ մոսկվացի աղջնակի դեպքն ավելի շուտ բացառություն է: Կատատրավման ամենածանրերից մեկն է, եւ մեծ բարձրությունից ընկնելուց հետո տուժածը լավագույն դեպքում հաշմանդամ կմնա: Ողջ մնալու հավանականությունը երեխաների մոտ ավելի մեծ է, քանի որ նրանք պարզապես ավելի թեթեւ են: Եթե ​​երեխան ընկել է ծառի սաղարթամասի վրա կամ թփի մեջ, ապա կարող է ավելի քիչ վնասվածքներ ունենալ, քան մեծահասակը:

«Կարող է թվալ, որ նման պատմություններ շատ կան, բայց ավաղ` ոչ: Որպես կանոն, մենք դրանց մասին մամուլից տեղեկանում ենք միայն այն պատճառով, որ դրանք չափազանց հազվադեպ են, դրա համար էլ դրանց մասին գրում են»,- ասել է բժիշկը: Նրա խոսքով` այն դեպքերը, երբ մարդն ընկնում է աննշան բարձրությունից, այդ թվում` իր իսկ հասակի, եւ մահանում է, բժշկական տեսանկյունից եւս շատ պարզ են բացատրվում: Որպես կանոն, առավել մահացու է գլխով հետ կոշտ մակերեսի վրա ընկնելը, ինչի պատճառով գանգի հիմքի կոտրվածք է լինում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել