• Latest news

Մեկ տարի անց. Ինֆեկցիոնիստը հիշում է կորոնավիրուսով առաջին հիվանդներին Հայաստանում

1 մարտի, 2021  13:40

2020-ի հունվարի վերջից Հայաստանում հետազոտություններ են իրականացվել բարձր ռիսկային երկրներից ժամանող մարդկանց մոտ կորոնավիրուսի հայտնաբերման ուղղությամբ: Սակայն վարակման առաջին պաշտոնական դեպքը գրանցվել էր ուղիղ մեկ տարի առաջ` մարտի 1-ին: Ինֆեկցիոնիստ Մելանյա Շմավոնյանը, ով առաջին բժիշկներից էր, ով զբաղվել է այս վարակով երկրում, կիսվել է իր հիշողություններով այդ օրերի մասին:

Նրա խոսքով` հունվարի վերջին եւ ամբողջ փետրվար ամիսը կորոնավիրուսային վարակի կասկածով անձերի թեստավորումներ էին անցկացվել, սակայն հիվանդության ոչ մի դեպք չէր հաստատվել: Փետրվարին հավանական հիվանդների հոսքը սկսեց ավելանալ. ավելի շատ մարդիկ սկսեցին ժամանել Չինաստանից, ինչպես նաև Իրանից: Եվ ահա, փետրվարի 29-ի երեկոյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնում հերթական հետազոտությունն անցկացրեցին, որը դրական արդյունք ունեցավ: Հիվանդը, ում անալիզներում կորոնավիրուս հայտնաբերվեց, Իրանից հայրենիք վերադարձած մի երիտասարդ էր:

Հիվանդը հոսպիտալացվել էր, սակայն նա հեշտությամբ տարավ հիվանդությունը եւ ոչ մի բարդություն չունեցավ: Նրան պահում էին հիվանդանոցում եւ բուժում էին այնպես, ինչպես ընդունված էր այդ օրերին:
Ավելի ուշ հայտնվեցին ախտանիշներով առաջին հիվանդները: Հավանաբար, բոլորը լավ հիշում են կնոջ դեպքը, ով Իտալիայից էր Հայաստան վերադարձել: Վերադառնալուց անմիջապես հետո նա զանգվածային միջոցառում էր անցկացրել, որի մասնակիցներից շատերը վարակվել էին, իսկ կինը հոսպիտալացվել էր:

Այդ կնոջ մոտ, ըստ մասնագետի, արդեն թոքաբորբ կար, ինչպես եւ` նրա կազմակերպած միջոցառմանը մասնակցածներից շատերի մոտ: Վիրուսը հայտնաբերվել էր գրեթե բոլոր մարդկանց մոտ, ովք շփվել էր նրա հետ, եւ շատերի մոտ, ինչպես նշում է ինֆեկցիոնիստը, հիվանդությունն արդեն վառ կլինիկական դրսեւորումներ ուներ, ընդ որում, ցավոք, այդ մարդկանց մեջ նաեւ մահվան դեպքեր եղան:

Արդեն մեկ տարի է անցել այդ իրադարձություններից հետո: Առողջապահության նախարարության տվյալներով` մեկ տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 172.216 դեպք, որից 163.511-ը վերականգնվել է, 3.195-ը` մահացել: Ներկայումս հանրապետության հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակման պատճառով բուժվում է 4693 հիվանդ: Անցկացվել է ընդհանուր 73.639 թեստ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել