• Latest news

Ի՞նչ հիվանդություն կարող են ցույց տալ մարսողության խանգարումը եւ բերանում դառնությունը

4 մարտի, 2021  09:47

Մարսողության խանգարումը եւ բերանում դառնությունը կարող են ցույց տալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը: Այս մասին հայտնում է Express պարբերականը՝ վկայակոչելով բրիտանացի բժիշկներին:

Pancreatic Cancer UK-ի տվյալներով՝ այս հիվանդությունը կարող է ցույց տալ ստամոքսի շրջանում ընդհանուր անհարմարությունը, որը տարածվում է ընդհուպ մինչեւ թիկունք: Դրանից բացի, այս հիվանդությամբ տառապողների մոտ դիտվում է մարսողության խանգարում, կրծքում այրող ցավ եւ բերանում դառը համ:

Մասնագետների խոսքով՝ որպես կանոն, ցավի զգացողություններն ուժգնանում են պառկած վիճակում եւ կերակուր գործածելուց հետո: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի այլ ախտանիշներից են կտրուկ նիհարելը, սրտխառնոցը, դիարեան, փորկապությունը եւ ախորժակի կորուստը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել