• Latest news

Հինգ հետաքրքիր փաստ երկվորյակների մասին

6 մարտի, 2021  16:15

Գիտե՞ք արդյոք, որ երկվորյակները կարող են տարբեր հայրեր ունենալ եւ նույնիսկ լինել տարբեր ռասայի ներկայացուցիչներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հետաքրքիր փաստ երկվորյակների մասին:

  1. Երկվորյակները կարող են տարբեր հայրեր ունենալ

Սա, իհարկե, հազվադեպ է հանդիպում, սակայն՝ հնարավոր է: Եթե կնոջ օրգանիզմում միաժամանակ առաջանում է ավելի քան մեկ ձվաբջիջ եւ, նա կարճ ժամկետում սեռական կապի մեջ է մտնում երկու տարբեր տղամարդկանց հետ, նա կարող է հղիանալ երկուսից: Հավանականությունը՝ 400 դեպքերից 1-ը:

  1. Երկվորյակները կարող են տարբեր ռասաների ներկայացուցիչներ լինել

Եթե ամուսինները տարբեր ռասայի ներկայացուցիչներ են, նրանք կարող են ծնել տարբեր մաշկի գույնով երկվորյակների: Մի երեխան կարող է ժառանգել հոր ռասան, մյուսը՝ մոր:

  1. Երկվորյակները կարող են ունենալ տարբեր գեստացիոն տարիք

Որոշ դեպքերում տարբեր ձվանի երկվորյակները կարող են լույս աշխարհ գալ տարբեր օրերի: Եղել են նույնիսկ գրանցված դեպքեր, երբ երկվորյակները լույս աշխարհ են եկել գրեթե 3 ամիս տարբերությամբ:

  1. Նույնիսկ իդենտիկ երկվորյակների մոտ մատնահետքը տարբեր է

Պտղի մոտ պապիլյար նախշերը ձեւավորվում են հղիության առաջին եռամսյակում: Յուրաքանչյուր մատի վրա պատկերի եզակիությունը որոշվում է ոչ միայն գենետիկայով, այլ արտաքին գործոններով՝ պտղի դիրք, աճի արագություն, մոր սնունդը եւ այլն: Այդ պատճառով իդենտիկ երկվորյակների մոտ մատնահետքը տարբեր է:

  1. Միաձվանի երկվորյակների երեխաները

Եթե միաձվանի երկվորյակ եղբայրները որոշեն միաձվանի երկվորյակ քույրերից երեխա ունենալ, նրանք կունենան երեխաներ, որոնք եւս կհամարվեն իդենտիկ երկվորյակներ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել