• Latest news

Ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում երեխաների առողջության վրա

6 մարտի, 2021  19:20

Կլիմայի գլոբալ փոփոխությունն ազդում է երեխաների առողջության վրա: Այս մասին պարզել են Մեծ Բրիտանիայի Լանքասթերի համալսարանի եւ Բրազիլիայի Օսվալդո Քրուզի անվ. գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները, որոնց աշխատության արդյունքները հրապարակվել են  Nature Sustainability-ում:

Հետազոտողները 11 տարի ուսումնասիրություն են անցկացրել Բրազիլիայում: Պարզվել է, որ տեղումների քանակը կանանց հղիության ընթացքում ազդել է ծնվելիս երեխայի քաշի եւ հասակի վրա: Էքստրեմալ կլիմայական պայմանները նպաստել են վաղաժամ ծննդաբերության, որի արդյունքում ծնվել են մարմնի զանգվածի դեֆիցիտով երեխաներ: Միջինում մարմնի զանգվածը նվազել է գրեթե 200 գրամով:

Հետազոտողները նշում են, որ էքստրեմալ կլիմայական պայմանները կարող են ազդել մոր եւ երեխայի առողջության վրա:

Հետազոտողների խոսքով՝ Ամազոնկայում հորդառատ անձրեւները ջրհեղեներ են առաջացնում, որոնք ավելի աղքատ ընտանիքներին ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների ռիսկի են ենթարկում եւ իդեալական պայմաններ են ստեղծում մոծակների բազմացման համար, ինչը հանգեցնում է մալարիայի կամ դենգե տենդի բռնկման:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել