• Latest news

Կարո՞ղ է խուճապային հարձակումը սրտի նոպայի ախտանիշ լինել

12 մարտի, 2021  09:46

Սրտի նոպայի առավել տարածված ախտանիշներն են դժվարացած շնչառությունը, կրծքի շրջանում ուժգին ցավը եւ ընդհանուր վատ ինքնազգացողությունը: Սակայն անսպասելի առաջացած տագնապայնությունը եւ խուճապային հարձակումը նույնպես կարող են լինել սկսվող սրտի նոպայի նշաններից մեկը: Ուստի չարժե այսպիսի վիճակին թեթեւամտորեն վերաբերվել, պնդում են մասնագետները:

Խուճապային հարձակումն այն վիճակն է, երբ տագնապի նոպան ուղեկցվում է մի շարք տհաճ ֆիզիկական զգացողություններով, հայտնում է Express-ը: Այդպիսի հարձակումների մեծամասնությունը տեւում է 5-ից մինչեւ 20 րոպե, հազվադեպ՝ մինչեւ մեկ ժամ: Սա սովորաբար սթրեսային իրավիճակին արձագանքն է կամ երկարատեւ խուճապային խանգարման հետեւանք, բայց կարող է տեղի ունենալ նաեւ սրտի նոպայի դեպքում:

Ընդ որում՝ խուճապային հարձակման շատ ախտանիշներ նման են սրտի նոպայի ախտանիշներին: Հարվարդի մասնագետների տվյալներով՝ մարդը կարող է ունենալ ցավ կրծքի շրջանում, հեւոց, քրտնարտադրություն, սրտխառնոց, գլխապտույտ եւ սրտի արագացած բաբախ:

Եթե բախվել եք համանման ախտանիշների, խորհուրդ է տրվում հնարավորինս արագ դիմել անհետաձգելի օգնության, այլ ոչ թե հուսալ, որ այդ նոպան ինքնաբերաբար կանցնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել