• Latest news

Ավելորդ քաշը մեծացնում է քաղցկեղի 13 տեսակների զարգացման հավանականությունը

3 ապրիլի, 2021  10:42

Ավելորդ քաշը համարվում է քաղցկեղի 13 տեսակների զարգացման հիմնական կանխվող պատճառներից մեկը:

Transform Hospital Group-ի վերլուծաբանների նոր հետազոտության համաձայն՝ հարցված մարդկանց 64 տոկոսը հայտարարել է կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանափակումների շրջանում գիրանալու մասին: 68 տոկոսը նշել է, որ սկսել է չափից ավելի շատ ուտել, բայց չի կարողացել վերահսկել կլանվող կերակուրի քանակությունը:

Մասնագետների խոսքով՝ համավարակի մեկ տարում քաշի ավելացումը նպաստել է, որ նախկինում «ավելորդ քաշ ունեցողների» կարգի մեջ մտնող մարդկանցից շատերը անցնեն «ճարպակալմամբ տառապողների» կարգին (30 կամ ավելի բարձր ՄԶԻ-ով), իսկ նրանց վիճակը, որոնք արդեն ճարպակալում ունեին, զգալիորեն վատթարանա, ինչը նրանց շրջանում մեծացրել է մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման վտանգը:

Հետազոտողների տվյալներով՝ քաղցկեղի 20 դեպքից ավելի քան մեկն առաջանում է ճարպային շերտերի ավելցուկի ազդեցության պատճառով, եւ մարդը որքան երկար է ապրում ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ, այնքան ավելի զգալի է դառնում ուռուցքային հիվանդություններին բախվելու հավանականությունը:

«Սպասվում է, որ հաջորդ 20 տարում ավելորդ քաշով մարդկանց թիվը զգալիորեն կմեծանա, եւ դա կարող է առողջապահության ոլորտում ճգնաժամ առաջացնել: Մարմնի ավելորդ զանգվածը մեծացնում է քաղցկեղի 13 տարբեր տեսակներին ենթակա լինելը»,- ասել է բժիշկ Մարտին Ռիչարդսոնը:

Քաղցկեղի տեսակները, որոնց հավանականությունը մեծանում է ավելորդ քաշի եւ ճարպակալման պատճառով.

  • կրծքագեղձի քաղցկեղ,
  • աղիների,
  • ենթաստամոքսային գեղձի,
  • կերակրափողի,
  • լեղապարկի,
  • արգանդի,
  • ձվարանների,
  • երիկամների,
  • լյարդի,
  • ստամոքսի,
  • վահանաձեւ գեղձի,
  • արյան (միելոմա),
  • գլխուղեղի (մենինգիոմա):

Բժիշկ Ռիչարդսոնի խոսքով՝ օրգանիզմում ճարպի ավելորդ քանակությունը նպաստում է հորմոնային անհավասարակշությանը, քանի որ ճարպը նաեւ արտադրում է հորմոնանման նյութեր, որոնք կարող են բջիջների համար ծառայել որպես աճի ազդանշան: Այս փոփոխությունները նաեւ ստիպում են արձագանքել իմունային ռեակցիային, որն ակտիվացնում է բորբոքման պրոցեսը: Այս երկու գործոնները կարող են առաջացնել բջիջների ավելի արագ կիսում, ինչն, իր հերթին, մեծացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Մասնագետը նաեւ հիշեցրել է, որ «զգալի ավելորդ քաշը» ոչ միայն մեծացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը, այլ նաեւ կարող է դառնալ առողջության հետ կապված այնպիսի խնդիրների առաջացման պատճառ, ինչպես դիաբետը, սրտի հիվանդությունները եւ կաթվածները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել