• Latest news

Համավարակի պատճառով մի շարք երկրներում աճել է մեռելածնության թիվը

1 ապրիլի, 2021  18:59

Համավարակի պատճառով մի շարք երկրներում աճել է մեռելածնության թիվը, ինչպես նաեւ մեծացել են մայրական մահացության ցուցանիշները: Սա ցույց է տվել այսօրվա դրությամբ ամենալուրջ վերլուծությունը, որը հրապարակվել է The Lancet Global Health-ում:

Մասնագետների խոսքով՝ հղիների եւ նորածինների վրա COVID-19 համավարակի  բացասական ազդեցությունը չի սահմանափակվում բուն ինֆեկցիայի հետ կապված հիվանդացությամբ եւ մահացությամբ: Լոքդաունները եւ առողջապահության համակարգերի գերծանրաբեռնվածությունը եւս իրենց ավանդն ունեն:

Գիտնականները նոր ամփոփման մեջ վերլուծել են 2020 թվականի հունվարից 2021 թվականի հունվար 17 երկրներում 6 մլն հղիների ընդգրկած 40 հետազոտություններով ստացված տվյալները: Հետազոտությունները, որոնք առնչվում էին բացառապես SARS-CoV-2 ինֆեկցիայի ազդեցությանը, այս վերլուծության մեջ չեն մտել: Սա հղիության ելքի վրա համավարակի անմիջական ազդեցության առաջին գլոբալ գնահատականն է:

12 հետազոտությունների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ մինչեւ համավարակը ցուցանիշների համեմատությամբ մեռելածնության հաճախությունը 28 տոկոսով մեծացել է, հայտնում է Medportal.ru-ն: Մայրական մահացության հետազոտությունները, որոնք նոր ամփոփման մեջ ներառված են, անցկացվել են միջին եկամտով երկու երկրներում՝ Մեքսիկայում եւ Հնդկաստանում: Այնտեղ 2020 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, մայրական մահացությունը աճել է շուրջ մեկ երրորդով:

Երեք հետազոտություններ ցույց են տվել, որ համավարակի ֆոնին արտաարգանդային հղիության վիրահատությունների թիվը գրեթե 6 անգամ ավելացել է: Վաղ ախտորոշման դեպքում այս վիճակը կարելի է բուժել դեղորայքով: Վիրաբուժական միջամտությունների թվի մեծացումը կարող է ցույց տալ, որ համավարակի պատճառով կանայք սկսել են օգնության ուշ դիմել:

Վաղաժամ ծննդաբերության եւ հղիության ժամանակ բարդությունների (օրինակ՝ գեստացիոն դիաբետի) թիվը համավարակի ժամանակ չի փոփոխվել: Դրանից բացի, այս ժամանակահատվածում մանկաբարձները սկսել են ավելի հաճախ կիրառել կեսարյան հատումը եւ ծննդաբերության խթանումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է