• Latest news

Ինչպիսի՞ սննդակարգն է երկարացնում կյանքը

5 ապրիլի, 2021  15:52

Չինացի գիտնականները պարզել են, թե ինչպիսի սննդակարգն է կարող երկարացնել կյանքը: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ երկարակեցության համար անհրաժեշտ է ավելի շատ բանջարեղեն եւ միրգ ուտել:
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են սննդային սովորությունների 26 առողջապահական հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել են շուրջ 1.9 միլիոն մարդ Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Ավստրալիայի 29 երկրներից եւ տարածաշրջաններից: Ինչպես պարզվել է, այն մարդիկ, ովքեր օրական մոտ 5 բաժին միրգ եւ բանջարեղեն են կերել, ունեցել են կյանքի ամենաերկար տեւողությունը:

Սակայն ոչ բոլոր մրգերն ու բանջարեղեններն են առողջարար եւ ոչ բոլորն են նույն կերպ նպաստում երկարակեցությանը: Մետաանալիզը ցույց է տվել, որ օսլա պարունակող բանջարեղենի (օրինակ՝ սիսեռ, եգիպտացորեն, կարտոֆիլ) օգտագործումը չի նվազեցնում վաղաժամ մահվան վտանգը: Իսկ առավել օգտակար են կանաչ տերեւային մթերքները, ինչպես նաեւ բետա-կարոտինով եւ վիտամին C-ով հարուստ մրգերն ու բանջարեղենը, մասնավորապես՝ ցիտրուսային մրգերը, հատապտուղները եւ գազարը:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել