• Latest news

Ժամը 17-ից հետո ուտելու մասին 5 գլխավոր մոլորությունները

14 ապրիլի, 2021  19:17

Նիհարող մարդիկ շատ մոլորություններ ունեն երեկոյան 5-ից հետո ուտելու վերաբերյալ: Ամերիկացի սննդաբան Ռեյչել Փոլը անվանել է դրանցից առավել տարածվածները:

Instagram-ի իր էջում մասնագետը նշել է, որ շատ մարդիկ չափազանց թեթեւ են ընթրում եւ հաճույք չեն ստանում ուտելիքից: Նա առաջարկել է ուտեստներին ավելի շատ համեմունքներ եւ թեթեւ սոուսներ ավելացնել, ինչպես նաեւ հիմնական ուտեստի հետ աղցան մատուցել:

Սննդաբանն ընդգծել է, որ շատերն ընթրիքի ժամանակ թերսնվում են, եւ դա նույնպես սխալ է: Պետք չէ շատ ուտել, սակայն ընթրիքի մեջ պետք է ներառել սպիտակուցներ, բանջարեղեն եւ բուսական ճարպեր:

Մասնագետը նաեւ նշել է, որ երեկոյան լրիվ կարելի է քաղցր բան ուտել, եթե այն տեղավորվում է կալորիաների չափի մեջ: Դրա համար խորհուրդ է տրվում հաշվել կալորիաները՝ նախապես հասկանալու համար, թե որքան եւ ինչ տեսակի աղանդեր կարող եք ձեզ թույլ տալ:

Նաեւ, ըստ սննդաբանի, չափազանց կարեւոր է նույն ժամին պառկել քնելու եւ հետեւել ռեժիմին, այլ ոչ թե գիշերը ժամերով սերիալներ նայել: Նա պնդում է, որ դա վատ է անդրադառնում ինքնազգացողության վրա եւ կարող է հաջորդ օրը ստիպել ինչ-որ անառողջ բան ուտել:

Վերջապես, դիետոլոգը հորդորել է ինքներդ ձեզ սովի չմատնեք, եթե նախորդ օրը չափից շատ եք կերել:

«Մի ընկեք «շատ եմ ուտում - ինձ ամեն ինչ արգելում եմ» ցիկլի մեջ: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ամփոփել է Փոլը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել