• Latest news

Նոր մոտեցումը կարող է արդյունավետ լինել Ալցհեյմերի հիվանդության բուժման համար

15 ապրիլի, 2021  09:47

Տոկիոյի համալսարանի գիտնականները մշակել են Ալցհեյմերի հիվանդության նոր բուժում, որը կարող է հաջողությամբ պայքարել պաթոգեն ամիլոիդային սպիտակուցների կուտակումների դեմ: Այս մասին հաղորդվում է Brain ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Ինչպես պատմում է MedicalXpress-ը, համարվում է, որ ամիլոիդները կապված են նեյրոնների մահվան եւ մահացու վտանգավոր եւ դեռ անբուժելի դեմենցիայի ծանր ախտանիշների հետ:

Գիտնականները օքսիգենացման կատալիզատոր են ներարկել Ալցհեյմերի հիվանդության անալոգով տառապող կենդանի մկների հենց ուղեղի մեջ, այնուհետեւ այն ամեն օր գանգի միջով 30 րոպե ակտիվացրել են: Թերապիան տեւել է մեկ շաբաթ: Նյարդային հյուսվածքի վերլուծությունը ցույց է տվել, որ ամիլոիդային սպիտակուցի մակարդակը զգալիորեն նվազել է:

Կատալիզատորն ապակայունացնում է ամիլոիդային տախտակները՝ թթվածնի ատոմները միացնելով պաթոգեն մոլեկուլին, ինչը փոխում է դրա քիմիական կապերը: Մոլեկուլի որոշակի մասեր, որոնք կոչվում են հիստիդինի մնացորդներ, խաչաձեւ կապվում են միմյանց հետ, եւ ամիլոիդի բնորոշ ծալված կառուցվածքը քանդվում է: Կատալիզատորն իներտ է մնում է, մինչեւ այն ակտիվանա լույսով, որի ալիքի երկարությունը մոտ է ինֆրակարմիր սպեկտրին: Իսկ ապակայունացված ամիլոիդը հեռացվում է գլխուղեղի իմունային բջիջների՝ միկրոգլիայի կողմից:

Մեթոդը թույլ է տալիս պայքարել ամիլոիդների դեմ ոչ միայն մարդու ուղեղում, այլեւ ամբողջ օրգանիզմում: Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ընկերության գնահատականներով՝ ԱՄՆ-ում տարեկան 4000 մարդու մոտ հիվանդություն է ախտորոշվում որը հայտնի է ընդհանուր ամիլոիդոզ անվամբ: Ֆոտո-թթվածնային կատալիզատորը ունակ է հեռացնել ամիլոիդ սպիտակուցը՝ անկախ այն բանից, թե երբ եւ որտեղ է այն ձեւավորվել օրգանիզմում:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել