• Latest news

5 առասպել՝ բրոնխիալ ասթմայի մասին

17 մայիսի, 2021  16:30

Բրոնխիալ ասթման բավականին տարածված հիվանդություն է, որի մասին, սակայն, շատ թյուր կարծիքներ ու առասպելներ կան: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը.

Առասպել 1. Ասթման նյարդային խանգարում է

Ոմանք կարծում են, որ ասթմայի պատճառը «գլխում է»: Բայց իրականում բրոնխիալ ասթման սոմատիկ հիվանդություն է, որի դեպքում բրոնխներում եւ իմունային համակարգում փոփոխություններ են նկատվում:

Հոգեբանական գործոնները կարող են ազդել ասթմայի ընթացքի վրա եւ դժվարացնել նրա ախտանիշների վերահսկումը, բայց դրանք հիվանդության զարգացման պատճառ չեն հանդիսանում:

Առասպել 2. Ասթման վարակիչ հիվանդություն է

1950-ականներին գիտնականները կարծում էին, որ հակաբիոտիկ թերապիան արդյունավետ միջոց կարող է լինել ասթմայի դեմ: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ ասթման վարակիչ հիվանդություն չէ, եւ հակաբիոտիկներով բուժումն անարդյունավետ է:

Առասպել 3. Ֆիզիկական ակտիվությունը ասթմայի դեպքում հակացուցված է

Իրականում ֆիզիկական ակտիվությունը օգնում է վերահսկել բրոնխիալ ասթման, եւ դրա դեպքում ամենեւին հակացուցված չէ:

Առասպել 4. Երեխան մեծանալով կարող է «հաղթահարել» ասթման

Մարդկանց մոտ, ովքեր մանկուց հիվանդ են եղել ասթմայով, դրա ընթացքը հասուն տարիքում կարող է ավելի թեթեւ լինել: Սակայն սա չի նշանակում, որ երեխան մեծանալով կարող է «հաղթահարել» հիվանդությունը, ուստի պետք չէ դրան թեթեւամտորեն վերաբերվել:

Առասպել 5. Ասթման մահացու չէ

Որոշ դեպքերում ասթման կարող է երկար տեւել՝ առանց էական վատթարացման, նույնիսկ բուժման բացակայության դեպքում: Բայց իրականում ասթման կարող է սպանել: ԱՀԿ գնահատականների համաձայն՝ 2016 թվականին աշխարհում դրա հետեւանքով ավելի քան 400 000 մարդ է մահացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել