• Latest news

Կարո՞ղ են արդյոք սմարթֆոնները վտանգ ներկայացնել սրտի համար

18 մայիսի, 2021  19:38

Ժամանակակից սմարթֆոնները մեծ սպառնալիք չեն ներկայացնում սրտի համար, հավաստիացնում են ամերիկացի սրտաբանները։

Համաձայն ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչության (FDA) կայքում հրապարակված եզրակացության՝ մագնիտներով հագեցած գաջեթները կարող են կարճաժամկետ ազդեցություն ունենալ իմպլանտացված էլեկտրոնային բուժսարքավորումների վրա, ինչպիսին են կարդիոխթանիչները եւ իմպլանտացվող դեֆիբրիլյատորները։ Սակայն թեստերի ընթացքում մասնագետները պարզել են, որ սմարթֆոնները եւ մյուս խելացի սարքերը առողջության համար մեծ վտանգ չեն ներկայացնում։

«Մենք կարծում ենք, որ վտանգը պացիենտների համար մեծ չէ, եւ ներկայում գործակալությանը հայտնի չէ որեւէ կողմնակի ազդեցություն՝ կապված այդ խնդրի հետ»,- ասել է բժշկական գիտությունների դոկտոր Ջեֆ Շուրենը։

Սակայն ներկառուցված մագնիտներով դեվայսների տարածվածության աճի պատճառով սպառողներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել սարքերի ընտրության ժամանակ, իսկ պացիենտներին՝ հետեւել սարքերի օգտագործման որոշ կանոնների։

FDA եզրակացությունում նաեւ տեղեկացվում է, որ բուժսարքավորմանը գաջեթների շատ մոտ գտնվելու պարագայում այն իսկապես կարող է խափանվել ոչ երկար ժամանակով։ Ուստի, կարդիոխթանիչներ եւ իմպլանտացված դեֆիբրիլյատորներ կրող մարդկանց խորհուրդ է տրվում որոշակի գաջեթներ գնելիս խորհրդակցել բժիշկների հետ։

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս չկրել մագնիտով սարքեր այն վայրերում, որոնք մոտ են գտնվում բուժդեվայսներին. պետք է հեռու գտնվել առնվազն 15 սանտիմետր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է