• Latest news

Ֆիզիկական ակտիվությունը կարող է օգնել կանխել մահը կորոնավիրուսային վարակից

18 մայիսի, 2021  23:24

Ֆիզիկական ակտիվությունը կարող է միջոց լինել՝ COVID-19 կորոնավիրուսային վարակից մահվան դեպքերի կանխման համար: Այս մասին հաղորդվում է Տորոնտոյի (Կանադա) համալսարանի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է PLOS ONE ամսագրում:

MedicalXpress-ը պատմում է, որ մասնագետները վերլուծել են 49-ից 80 տարեկան 2690 մարդու տվյալները, որոնք բաժանվել են 10 տարի ընդգրկող տարիքային խմբերի: Յուրաքանչյուր խմբում մասնակիցների մոտ 20-րդ պրոցենտիլը կապված էր ֆիզիկական պատրաստվածության ամենացածր մակարդակի հետ, 40-80-րդ պրոցենտիլները՝ չափավոր ֆիզիկական ակտիվության, իսկ 80-րդ պրոցենտիլից բարձր՝ միջինից բարձր ակտիվության հետ: Չնայած նույնիսկ թեթեւ ֆիզիկական վարժությունները կարող են օգտակար լինել՝ գիտնականները, այնուամենայնիվ, կարդիոինտենսիվ մարզումներ են խորհուրդ տալիս:

Հետաքրքիր է, որ մարզիկները վարակվում են կորոնավիրուսով եւ երբեմն նույնիսկ ծանր ախտանիշներ են ունենում: Մասնագետների կարծիքով՝ դա պայմանավորված է ուժեղ ֆիզիկական սթրեսով սպառիչ մարզումների ժամանակ, ինչը նվազեցնում է իմունային համակարգի ակտիվությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։