• Latest news

Ծխելու հասցրած վնասը փոխանցվում է սերնդեսերունդ. հետազոտություն

2 հունիսի, 2021  17:23

Ծխելը վնասում է ոչ միայն մարդուն, այլեւ նրա սերունդներին։ European Respiratory Journal-ում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այն տղամարդկանց երեխաների մոտ, որոնց մայրերը ծխել են կամ իրենք են ծխել մինչեւ 15 տարեկանը, ավելի հաճախ են առաջանում շնչառական օրգանների խախտումներ։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, վերջին տարիներին ավելանում է ապացույցների թիվը, որ ծնողների ծխելը մինչեւ երեխայի սաղմնավորումը ավելացնում է շնչուղիների հիվանդությունների ռիսկը սերունդների մոտ։ Ծխելը եւ ծնողների վրա ազդող այլ արտաքին գործոններ չեն փոխում գենոմը, ուստի գիտնականները կարծում են, որ այստեղ իրենց դերը կարող են խաղալ տարբեր էպիգենետիկ գործոններ։ Խոսքը ԴՆԹ մակերեսային փոփոխությունների մասին է. մոլեկուլին կարող են միանալ մեթիլ խմբերը (պրոցեսն անվանում են ԴՆԹ մեթիլավորում)։ Դա չի ազդում բուն գեների վրա, բայց փոխում է դրանց աշխատելու ձեւը։ Նման փոփոխությունների մեծ մասը ժառանգաբար չի փոխանցվում, բայց կան բացառություններ։

Ներարգանդային զարգացման ժամանակ եւ մինչեւ դեռահասային տարիքը երեխաները հատկապես ընկալունակ են ԴՆԹ-ի վրա արտաքին գործոնների ազդեցությանը։ Մինչեւ սեռահասունացման ավարտը ձեւավորվում են սեռական բջիջները, որոնք կրում են ժառանգական ինֆորմացիա։

Նոր հետազոտությունում գիտնականները ցանկացել են գնահատել այդ շրջանում ծխելու ներգործության կործանարար ազդեցության փոխանցման ռիսկը հաջորդ սերունդներին։ Նրանք պարզել են, որ այն տղամարդկանց երեխաների մոտ, որոնք սկսել են ծխել մինչեւ դեռահասային տարիքը, ցածր են եղել շնչառության (ուժեղացված արտաշնչման ծավալը եւ թոքերի կենսատարողությունը) ցուցանիշները այն երեխաների ցուցանիշների համեմատ, որոնց հայրերը չեն ծխել։ Այն երեխաների մոտ, որոնց տատիկները շնչել են ծխախոտի ծուխը հղիության ժամանակ, գիտնականները հայտնաբերել են նույն խնդիրները՝ թոքերի գործառույթը խախտված է եղել, ինչը նշում է շնչառական օրգանների հիվանդությունների (օրինակ՝ բրոնխիալ ասթմայի) ռիսկի մասին։ Ավելի վաղ գիտնականներն արդեն ապացուցել էին, որ այն տղամարդիկ, ովքեր ծխել են 15-ից ցածր տարիքում, մյուսների համեմատ ավելի հաճախ են ունենում երեխաներ բրոնխիալ ասթմայի առաջացման բարձր ռիսկով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է