• Latest news

Ալկոհոլը հատկապես վտանգավոր կարող է լինել ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար․ հետազոտություն

3 հունիսի, 2021  20:29

Ալկոհոլը կարող է տարբեր ձեւերով ազդել մարմնի նորմալ քաշ, ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող մարդկանց լյարդի վրա: Այս մասին հաղորդվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է European Journal of Clinical Nutrition-ում:

Medportal.ru-ը հաղորդում է, որ գիտնականները վերլուծել են 40-69 տարեկան ավելի քան 465 մարդկանց տվյալներ, որոնց հետեւել են միջինը 10,5 տարի: Նրանք համեմատել են լյարդի հետ կապված ռիսկերը ավելորդ քաշ եւ նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ, որոնք ավելի շատ են խմել, քան բրիտանական ցուցումներն են (շաբաթական 10 գրամ մաքուր սպիրտին համարժեք ավելի քան 10 ստանդարտ չափաբաժին) թույլ տալիս:

Ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալումից տառապող մարդկանց մոտ լյարդի ալկոհոլային ճարպային հիվանդության զարգացման ռիսկը գրեթե 600%-ով ավելի բարձր է եղել, քան նորմալ քաշ ունեցողներինը: Այս խնդրից մահանալու ռիսկը նրանց մոտ 700%-ով է բարձր եղել:

Ավելորդ քաշը եւ ճարպակալումը մեծացրել են լյարդի հիվանդությունների զարգացման հավանականությունը նաեւ այն մարդկանց մոտ, ովքեր ալկոհոլային խմիչքներ օգտագործել են առանց առաջարկվող նորմը գերազանցելու: Նրանց մոտ այդ ռիսկը 50%-ով ավելի բարձր է եղել, քան նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել