• Latest news

Ի՞նչ մթերքներ են նպաստում թրոմբների առաջացմանը

17 հունիսի, 2021  23:23

Որոշ մթերքների մշտական օգտագործումը բարձրացնում է թրոմբոզի առաջացման ռիսկը, հավաստիացնում է սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կորենեւիչը։

Նրա խոսքով՝ ռիսկի խմբում են աթերոսկլերոզ եւ շաքարային դիաբետ, մարմնի ավելորդ մասսա, վնասակար սովորություններ (օրինակ՝ ծխելը) եւ ժառանգական սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ։

Այդպիսի մարդկանց առաջին հերթին խորհուրդ է տրվում նվազագույնի հասցնել պարզ ածխաջրերի (քաղցր, հաց, թխվածք) եւ շաքարի սպառումը, որը ոչ մեծ ծավալներով պարունակվում է սոուսներում, կիսաֆաբրիկատներում եւ ճարպազերծված մթերքներում։ Թվարկվածը կարող է հանգեցնել արյան մակարդելիության խախտման եւ թրոմբոզի։

«Անշուշտ, ամենավտանգավորներից մեկն ալկոհոլն է։ Մի չարաշահեք, ավելի լավ է՝ բացառեք իսպառ։ Նաեւ նկատի ունեցեք, որ գրեթե բոլոր սիրտ-անոթային աղետները պատահում են ալկոհոլն ընդունելու հաջորդ օրը»,- նշել է բժիշկն իր YouTube-ալիքում։

Արյունը ջրիկացնող հակակոագուլյանտներ ընդունող մարդկանց խորհուրդ է տրվում նաեւ հրաժարվել K վիտամինի բարձր պարունակությամբ մթերքներից։ Օրինակ, դրանց թվին են պատկանում կանաչ թեյը, լյարդը (տավարի եւ խոզի) եւ կանաչ գույնի բանջարեղենները. կարծիք կա, որ այդ մթերքները բացասաբար են ազդում այդ դեղերի վրա եւ կարող են հանգեցնել լուրջ հետեւանքների։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ