• Latest news

Ո՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտել

23 հունիսի, 2021  09:41

Ազնվամորին բավականին առողջարար է, ինչպես ցանկացած այլ հատապտուղ: Այնուամենայնիվ, ըստ սննդաբան Օլգա Կորաբլեւայի, ոչ բոլորին է կարելի ազնվամորի ուտել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

Մասնագետի խոսքով՝ առողջական խնդիրներ չունեցող մեծահասակ անձը օրական կարող է ուտել մինչեւ 400 գրամ ազնվամորի, սակայն այդ հատապտուղը հակացուցված է աղեստամոքսային տրակտի սուր հիվանդություններ, օրինակ՝ գաստրիտ եւ խոց ունեցող հիվանդներին: Երիկամների հիվանդություն ունեցող հիվանդներին եւս խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտել, քանի որ այն միզամուղ հատկություն ունի:

Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ ազնվամորին ուժեղ ալերգեն է, ուստի այն մարդիկ, որոնք ալերգիկ են այլ հատապտուղների նկատմամբ, ինչպիսիք են ելակը, պետք է այն զգուշորեն ուտեն: Ավելին, ազնվամորին մեծացնում է ախորժակը:

«Եթե որոշել եք նվազեցնել ձեր ամենօրյա սննդակարգի կալորիականությունը, ապա դրանից ժամանակավորապես հանեք հատապտուղները կամ օգտագործեք մածունով կամ կաթնաշոռով ազնվամորի», - ասել է սննդաբանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել