Կորոնավիրուսի նոր հնդկական տարբերակը, որն անվանվում է դելտա (В.1.617.2), հանգեցրել է հիվանդացությունների մեծ թվի Հնդկաստանում, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է 2020թ. դեկտեմբերին։ Ավելին, այդ շտամն այժմ հայտնաբերում են նաեւ շատ այլ երկրներում։
Ի՞նչ է այսօրվա դրությամբ հայտնի վիրուսի այդ տարբերակի մասին։
- Առայժմ հայտնի չէ, թե որտեղ է առաջին անգամ ի հայտ եկել В.1.617.2-ը։ Վիրուսի տարբերակն անվանում են հնդկական միայն այն պատճառով, որ այնտեղ է գաղտնազերծվել նրա գենոմը, եւ այդ երկրից է սկսվել դրա ակտիվ տարածումը։ Սակայն չի բացառվում, որ այն ծագել է այլ երկրում։
- Դելտան վիրուսային տարբերակներից ընդամենը մեկն է, որոնք առաջ են բերում բժշկական հանրության անհանգստությունը։ Այն երկու եղբայր ունի՝ В.1.617.1 եւ В.1.617.3, որոնք նույնպես կարող են վարակի խոշոր բռնկումների պատճառ հանդիսանալ, տեղեկացնում է Medportal.ru-ն։
- Վիրուսի հնդկական տարբերակը շատ ավելի վարակիչ է, քան ավելի վաղ լայն տարածում ստացածները, ներառյալ ժամանակին աղմուկ հանած ալֆան (В.1.1.7) Մեծ Բրիտանիայից։
- Դելտան կարողանում է արդյունավետորեն խաբել իմունիտետին, այդ թվում նրան, որն առաջանում է պատավստումից հետո։ Պատվաստանյութերն արդյունավետ են այդ վիրուսի դեմ, բայց ոչ այնքան, ինչպես չինական եւ բրիտանական վիրուսների դեմ։ Ավելին, COVID-19-ի ծանր ընթացքից հուսալի պաշտպանության համար անպայման պետք է երկու չափաբաժին պատվաստանյութ ստանալ։
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նոր վիրուսն ավելի մահաբեր է։ Բայց, համաձայն նախնական վիճակագրության, այս տարբերակով վարակումը հանգեցնում է հոսպիտալացումների ավելի մեծ թվի։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում