Տապակած մթերքների եւ քաղցր ըմպելիքների մեծ քանակության օգտագործումը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ռիսկը։ Այս մասին ասվում է այն հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի JAHA: Journal of the American Heart Association ամսագրում։
Գիտնականների խոսքով՝ տապակած մթերքների շատ պարունակությամբ դիետան բացասաբար է անդրադառնում սիրտ-անոթային համակարգի առողջության վրա եւ կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների առաջացման, ավելին՝ բարձրացնել դրանցից մահվան ռիսկը։ Որպես առողջ այլընտրանք հետազոտության հեղինակներն առաջարկում են միջերկրածովյան սննդակարգը։
Գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր գերազանցապես հետեւել են սնվելու հարավային պատեռնին, հանկարծակի մահվան ռիսկը սրտի խնդիրներից 46 տոկոսվ ավելի բարձր է եղել, քան այն մարդկանց մոտ, որոնց դիետան ավելի քիչ է հիշեցրել հարավայինը։ Միեւնույն ժամանակ, նրանց մոտ, ովքեր ավելի շատ են հետեւել միջերկրածովյան սննդակարգին, հանկարծակի մահերի ռիսկը սրտային խնդիրներից 26 տոկոսով ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր միջերկրածովյան սննդակարգի սանդղակով հավաքել են ամենաքիչ միավորներ։
«Չնայած հետազոտությունը կրում էր դիտորդական բնույթ, արդյունքները ցույց են տալիս, որ սննդակարգը կարող է սրտի հետ կապված հանկարծակի մահվան ռիսկը փոխող գործոն լինել եւ, հետեւաբար, դիետան ռիսկի գործոն է, որը մենք որոշ չափով վերահսկում ենք»,- Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի մամլո ամփոփագրում մեջբերվում են հոդվածի առաջին հեղինակ, Բիրմինգհեմում Ալաբամայի համալսարանի կանխարգելիչ բժշկության ֆակուլտետի բժշկության պրոֆեսոր Ջեյմսի խոսքերը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day