• Latest news

Գիտնականներն առաջարկել են հեպատիտ В-ի բուժման նոր մոտեցում

21 հուլիսի, 2021  17:30

Ռուսաստանի առողջապահության նախարարության Ֆտիզիոպուլմոնոլոգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գիտնականները մշակել են քրոնիկական հեպատիտ В-ի բուժման եզակի տեխնոլոգիա։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, աշխարհում առաջին անգամ ստեղծվել է դեղաբանական սուբստանցի նախատիպ (գործող նյութ) սայթ-ուղղորդված նուկլեազ-սպիտակուցների տեխնոլոգիայի հիման վրա, որոնք կարող են մի քանի օրվա ընթացքում վերացնել վիրուսային գենոմների ավելի քան 99 տոկոսը վարակված բջիջներում։

Նոր գործող նյութի գլխավոր առանձնահատկությունը թունավոր չլինելն ու անվտանգությունն է։ Դրա հիման վրա ապագայում նախատեսվում է ստեղծել լիարժեք դեղամիջոց։

Նշենք, որ այսօրվա դրությամբ աշխարհում հաշվվում է ավելի քան 250 միլիոն մարդ քրոնիկական հեպատիտ В-ով, մահացությունը գերազանցում է տարեկան մեկ միլիոն մարդը։ Ընդ որում՝ դրանից լիովին բուժվելն առայժմ անհնար է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է