• Latest news

Խելացի ռոբոտն օգնում է բարելավել հայ տարեցների կյանքի որակը (ֆոտո)

23 հուլիսի, 2021  11:10

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության հետ համագործակցությամբ Նորքի տուն-ինտերնատում իրականացնում է Հայաստանի խնամքի տներում ապրող տարեցների կյանքի որակը ռոբոտի օգնությամբ բարելավելու ծրագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Մայիսի 25-ին մեկնարկած ծրագրի տևողությունը 12 շաբաթ է, տուն-ինտերնատի 20 մասնակիցներից յուրաքանչյուրը Ռոբին ռոբոտի հետ մոտ կես ժամ տևողությամբ շաբաթական երկու հանդիպում է ունենում: Շահառուների հետ Ռոբինը շփվում և զրուցում է՝ հաշվի առնելով նրանց ինտելեկտուալ մակարդակը, հետաքրքրությունների շրջանակն ու նախասիրությունները: Ռոբինի հետ շփումն ուղեկցվում է նաև ինտելեկտուալ խաղերով, տարեցների նախընտրած երաժշության ունկնդրմամբ, սիրված ֆիլմերից հարցախույզերով, գրականության ու արվեստի մասին ու եղանակի շուրջ զրույցներով:

Ծրագրի ընթացքին հետևելու հուլիսին Երևան են ժամանել նախագծի հեղինակ, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահակյանը և «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ներկայացուցիչներ Լինդա Եփոյանը և Նառա Մելիքյանը։ Նրանք շրջել են հաստատությունում, ներկա եղել Ռոբին ռոբոտի հետ Նորքի բնակիչների հանդիպմանն ու շփմանը:

«Այս աննախադեպ նախագիծն արդեն ցույց է տալիս, թե բուժման նորարարական եղանակները, ինչպիսին ռոբոտի միջամտությունն է, որքան արդյունավետ են տարեցների և նեյրոդեգեներատիվ խնդիրներ ունեցող մարդկանց կյանքում դրական փոփոխություն մտցնելու գործում: Ռոբին ռոբոտը մեծ հավանության է արժանացել հետազոտության բոլոր մասնակիցների կողմից: Իսկապես տպավորված եմ, երբ տեսնում եմ, որ հետազոտության ընթացքում դեպրեսիայի և անհանգստության զգացումներն ավելի քիչ են դրսևորվում, և նկատելի է ճանաչողության բարելավում», - ասել է բժիշկ Ջ.Մահակյանը՝

Կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքներն ազդեցություն են ունենում առանց այն էլ խոցելի տարեց բնակչության ու հատկապես այն անձանց վրա, ովքեր ապրում են խնամքի հաստատություններում: Համավարակով պայմանավորված մեկուսացումը բացասաբար է ազդում բնակիչների ֆիզիկական զգացողությունների, մտավոր կարողությունների և իմացական գործընթացների վրա:

«Շատ ուրախ ենք տեսնել, որ այս կարճ ժամանակահատվածում Ռոբինը կարողացել է Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հոգեվիճակի ու ճանաչողական գործընթացների վրա դրական ազդեցություն ունենալ: Հաշվի առնելով ապացույցների վրա հիմնված միջամտությունները՝ մենք արդեն կարող ենք տեսնել տարեցների շրջանում բարելավված ճանաչողական ունակություններ, դեպրեսիայի դրսևորումների նվազման միտումներ, քնի կարգավորման առումով դրական տեղաշարժեր, և, իհարկե, կյանքի որակի բարձրացում», -նշել է «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Կարեն Խաչիկյանը:

Հատկանշական է, որ ծրագիրն իրականացվում է բացառապես կամավորության սկզբունքով: Ծրագրի ավարտից հետո հաջորդող 9 ամիսների ընթացքում Ռոբինը կհյուրընկալվի Հայաստանում գտնվող խնամքի մյուս հաստատություններում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է