• Latest news

Հայաստանում ովքե՞ր կարող են պատվաստվել Pfizer-ի եւ Sinopharm-ի դեղամիջոցներով

29 հուլիսի, 2021  15:27

Հայաստանում ովքե՞ր կարող են պատվաստվել Pfizer-ի եւ Sinopharm-ի դեղամիջոցներով:

 Այդ դեղամիջոցներով կարող են պատվաստվել 28 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ ԱՎանեսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում բոլոր պատվաստանյութերի նկատմամբ գործում են նույն կանոնները, եւ այդ պատվաստանյութերը բացառություն չեն: Նա նշեց, որ Վրաստանը մոտ ապագայում Հայաստանին կտրամադրի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի որոշ քանակություն: Հետագայում Հայաստանը Վրաստանին կվերադարձնի նույն քանակությունը:

Նա նաեւ նշեց, որ նման փոխանակում տեղի է  ունեցել նաեւ կարմրուկի բռնկման ժամանակ, երբ Հայաստանը հարեւաններին տրամադրեց պատվաստանյութեր, եւ որոշ ժամանակ անց Վրաստանը վերադարձրեց: Ավանեսյանը նաեւ նշեց, որ Լիտվայի կառավարությունը եւս Հայաստանին խոստացել է  AstraZeneca-ի պատվաստանյութի 27 000 դեղաչափ տրամադրել: Բանակցություններ են ընթանում նաեւ այլ երկրների հետ:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել